Հասարակական

Երևանի կենտրոնում թալանված բանկոմատից հափշտակել են 2 միլիոն դրամ. Քննչական կոմիտե

1 րոպեի ընթերցում

Երևանի կենտրոնում թալանված բանկոմատից հափշտակել են 2 միլիոն դրամ. Քննչական կոմիտե

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի Հանրապետության 71 հասցեում գտնվող բանկոմատից հափշտակվել է 2 միլիոն դրամ գումար: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բանկոմատում եղել է 3 միլիոն 300 հազար դրամ գումար, սակայն գումարի մի մասը` 1 միլիոն դրամից ավել, հայտնաբերվել է տարածքում:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, իրականացվում են ակտիվ քննչական գործողություններ և օպերատիվ աշխատանքներ հանցագործներին բացահայտելու ուղղությամբ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում