Մանկական բեսթսելեր 4/19. Կլոդ Ռուայի «Բաղձալի Բարովեկածը» գիրքը մեր ցանկում է

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագիծը ներկայացնում է մեկ ամսվա ընթացքում ամենից շատ վաճառված մանկական գրքերի ցանկը:

Ամենավաճառված մանկական գրքերի առաջին հորիզոնականում է գտնվում «Հեքիաթներ քնելուց առաջ»ժողովածուն, որը ներառում է պարտադիր ընթերցելու համար նախատեսված յուրահատուկ և հետաքրքիր հեքիաթներ:

ՀանսՔրիստիանԱնդերսենի«Հեքիաթներ»-ը երկրորդ տեղում են: Անդերսենյան հեքիաթներըքաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքերից, այլ նաև մուլտֆիլմերից ու լիամետրաժ խաղարկային ֆիլմերից, քանի որ դրանց զգալի մասն էկրանավորվել է:

«100դասականհեքիաթներ»ժողովածուն բարելավել է իր դիրքերը և երրորդն է:Գրքում տեղ են գտել սիրված դասական գրողների հեքիաթները, մեզ հասած առասպելներն ու հայտնի հեքիաթային հերոսները, որոնք կյանքը գրավիչ են դարձնում 4-9 տարեկան երեխաների համար: Ժողովածուն ընդգրկում է այնպիսի սիրված հեքիաթներ, ինչպիսիք են «Թագավորի նոր հագուստը», «Մոխրոտը» և «Ջրահարսը»: Յուրաքանչյուր հեքիաթ պատկերազարդված է գունագեղ նկարներով:

Չորրորդ հորիզոնականն է զբաղեցրելՋ.Ռոուլինգի «Հարի Փոթերը և գաղտնիքների սենյակը»ստեղծագործությունը: Ամառային արձակուրդներն ավարտվում են, և Հարի Փոթերը կրկին վերադառնում է Հոգվարթսի վհուկության և կախարդության դպրոց: Դղյակի պատերին հայտնվող սպառնալից գրությունները զգուշացնում են, որ գաղտնիքների սենյակը կրկին բացվել է:

Վարկանիշային աղյուսակի հինգերորդ հորիզոնականում «Լինում է, չի լինում» պատկերազարդ հեքիաթների ժողովածուն: Հանս Քրիստիան Անդերսենի, Գրիմ եղբայրների, Շառլ Պերոյի, Գաբրիել դը Վիլնյովի հեքիաթների հերոսները փոքրիկների ամենասիրածներն են: Այս հեքիաթների նոր նկարազարդումներն էլ ավելի հետաքրքիր են դարձնում ընթերցումը:

«Հայ ժողովրդական հեքիաթներ»-ն այս անգամ զբաղեցրել են պատվավոր վեցերորդ տեղը:

Իր դիրքերը բարելավել և յոթերորդ տեղն են գրավել «Արևիկ» հրատարակչության՝ հայ մեծանուն գրող ու մանկագիրՂազարոս Աղայանի «Հեքիաթներ»-ը: Այս ստեղծագործությունները նույնպես թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով և դարձել համաշխարհային ստեղծագործության նմուշներ:

Ութերորդ տեղում Հաշ ընդ Հաշ Փրինթ-ի հրատարակած՝ Ղազարոս Աղայանի «Հեքիաթներ»-ն են: Դրանք մեծ ժողովրդականություն են վայելում երեխաների շրջանում:

Իններորդ տեղում Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ»-ն են: Գրքում ընդգրկված են հեղինակի` երեխաների կողմից սիրված հեքիաթները` «Պոչատ աղվեսը», «Ուլիկը», «Անհաղթ աքլորը», «Բարեկենդանը», որոնց հերոսներն իրականում կերտված են գունագեղ պլաստիլինից: Բացի սիրված ստեղծագործությունների ընթերցումից` երեխաները կարող են ինքնուրույն կերտել հերոսներին, ինչը կզարգացնի նրանց մտածողությունը, երևակայությունը, ձեռքի շնորհքը` բացահայտելով արվեստագետի նրանց ունակությունները:

Ամենավաճառվածների աղյուսակը եզրափակում է Կլոդ Ռուայի «Բաղձալի Բարովեկածը» գիրքը: Այս հեքիաթն ուսուցանում է, թե որքան կարևոր է թույլ տալ մարդկանց անել այն, ինչ իրենց իսկապես հաճույք է պատճառում, և սեփական կամքը չպարտադրել ուրիշներին։ Եվ որ երբեմն ցրված լինելու հետևանքով կատու գործելը շատ օգտակար և լավ գործ է, հատկապես երբ այդ կատուն Բաղձալի Բարովեկածն է՝ արտասովոր կատու ու շատ կարգին տղա։

Տեղ Գիրք Հրատ. Քանակ
1 «Հեքիաթներ քնելուց առաջ» Բուկինիստ 57
2

Հանս Քրիստիան Անդերսեն

«Հեքիաթներ»

Արևիկ 50
3 «100 դասական հեքիաթներ» Զանգակ 39
4

Ջ. Ռոուլինգ

«Հարի Փոթերը և գաղտնիքների սենյակը»

Զանգակ 34
5

«Լինում է, չի լինում»

պատկերազարդ հեքիաթներ

Զանգակ 28
6 «Հայ ժողովրդական հեքիաթներ» Արևիկ 26
7

Ղազարոս Աղայան

«Հեքիաթներ»

Արևիկ 25
8

Ղազարոս Աղայան

«Հեքիաթներ»

Հաշ ընդ Հաշ 25
9

Հովհաննես Թումանյան

«Հեքիաթներ»

Զանգակ 13
10

Կլոդ Ռուա

«Բաղձալի բարովեկածը»

Զանգակ 12

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13) և «Զանգակ» (23-26-49) գրախանութների ցանցերը: Հարցման ժամանակ հաշվի չեն առնվել դասագրքերը:

«Մանկական բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը

Հայերեն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում