Հասարակական

Անցնող շաբաթ շփման գծում օպերատիվ իրադրությունը շարունակել է մնալ հարաբերական հանգիստ

1 րոպեի ընթերցում

Անցնող շաբաթ շփման գծում օպերատիվ իրադրությունը շարունակել է մնալ հարաբերական հանգիստ
ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը շարունակել է մնալ հարաբերական հանգիստ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ ՊՆ լրատվական ծառայությունից, նշված ժամանակահատվածում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 2200 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում