Հասարակական

Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության շենքից աշխատակիցների տարհանում է իրականացվել

1 րոպեի ընթերցում

Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության շենքից աշխատակիցների տարհանում է իրականացվել

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքից աշխատակիցների տարհանում է իրականացվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի ևլրատվության վարչությունից էլ գործակալության հետ զրույցում ասացին, որ դեպքի վայրում աշխատանքներ են տարվում հնարավոր ռումբը հայտնաբերելու ուղղությամբ:

Սեպտեմբերի 1-ին, ժամը 10:26-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Տրանսպորտի նախարարությունում ռումբ կա տեղադրված: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և սակրավորների խումբը:

Այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում