Քաղաքականություն

Բաբլոյանը բարձր է գնահատում ՀՀ Նախագահի մոտեցումը արտաքին քաղաքականության հարցերում

2 րոպեի ընթերցում

Բաբլոյանը բարձր է գնահատում ՀՀ Նախագահի մոտեցումը արտաքին քաղաքականության հարցերում

ԾԱՂԿԱՁՈՐ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականության շնորհիվ՝ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ-ի անդամ երկիր, կարողանում է սերտ համագործակցել Եվրամիության հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 25-ին «Բազե» համահայկական հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Նրա խոսքով՝ Հայաստանը փոքր երկիր է և գտնվում է մի այնպիսի տարածաշրջանում, որտեղ միայն երկու պետությունների հետ են սահմանները բաց, իսկ երկու երկրների ծրագրերից մեկն է կործանել Հայաստանը:

«Այդ առումով պետք է բարձր գնահատել Հայաստանի իշխանության կողմից իրականացվող քաղաքականությունը, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի մոտեցումը, քանի որ նա ստեղծել է այնպիսի մթնոլորտ, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ-ի անդամ, կարողանում է սերտ համագործակցություն ունենալ ոչ միայն Եվրամիության, այլ նաև աշխարհի գերտերությունների և պետությունների հետ»,- ընդգծեց Բաբլոյանը:

ԱԺ նախագահի խոսքով՝ համադրման քաղաքականություն իրականացնել հեշտ չի և լուրջ դիվանագիտական և քաղաքական հմտության ու կամքի արդյունք է, որը տարիներ շարունակ իրականացվում է:

Հայաստանը հաստատակամ է Եվրոպական միության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության շրջանակային համաձայնագիրը ստորագրելու հարցում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում