Ucom-ի բոլոր բաժանորդները կվայելեն մինչև 100 Մբ/վ ինտերնետի արագություն և կդիտեն 145 հեռուստաալիքներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մինչև սեպտեմբերի 30-ը Ucom ընկերության հատուկ առաջարկի շրջանակներում U!TV, U!Net, 3Play, 4Play ծառայությունների բոլոր բաժանորդները կվայելեն համապատասխանաբար 145 հեռուստաալիքներ և մինչև 100 Մբ/վ արագությամբ ֆիքսված ինտերնետ:

«Արձակուրդից հետո աշխատանքային ռեժիմին անցնելիս հարկավոր է արագ կարողանալ ավարտին հասցնել բոլոր գործնական հարցերը, որոնք հնարավոր է լուծել առցանց: Իսկ դրանից հետո մեր բաժանորդները կարող են ազատել իրենց երեկոն ամբողջ ընտանիքով որևէ հետաքրքրիր ֆիլմ, հաղորդում կամ սպորտային իրադարձություն դիտելու և միամյանց հետ շփվելու համար: Այս հատուկ առաջարկով ևս մեկ անգամ ցանկանում ենք շնորհակալություն հայտնել մեր բաժանորդներին ֆիքսված ծառայությունների ոլորտի առաջատարին՝ Ucom-ին նախընտրելու համար», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Ինտերնետի 100 Մբ/վ արագությունը հնարավոր կլինի վայելել Ucom-ի մոդեմը համակարգչին լարային տարբերակով (LAN) միացնելու դեպքում, հաշվի առնելով նաև օգտագործվող համակարգչի տեխնիկական առանձնահատկությունները:

Հատուկ առաջարկի շրջանակում հասանելի են բոլոր հեռուստաալիքները՝ բացառությամբ HD և մեծահասակների համար նախատեսված հեռուստաալիքների:

Հատուկ առաջարկի շրջանակում Ucom-ի բարձրակարգ հեռուստատեսության բոլոր բաժանորդները կարող են դիտել, օրինակ, National Geographic, Discovery Turbo Extra ճանաչողական ալիքները: Կինոմանների համար հասանելի են Paramount Comedy, Кинопремьера հեռուստաալիքները, սպորտային ալիքները նախընտրողների համար՝ Eurosport-ը և Футбол TV-ն: Իսկ Ucom-ի կրտսեր լսարանը կվայելի Boomerang, Рыжий և Мульт հեռուստաալիքների հետաքրքիր ու արկածներով հարուստ բովանդակությունը: Մայրիկների համար նախատեսված օգտակար հաղորդումները կլինեն Мама հեռուստաալիքի եթերում, իսկ Доктор-ն էկրաններին կգամի ոչ միայն իրենց առողջությամբ մտահոգված մարդկանց, այլև բժիշկներին:

Հայերեն English Русский

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին