Իրավունք

Պարզվել են Կոտայքում 32-ամյա տղամարդու դանակահարության դեպքի իրական հանգամանքները. Կասկածյալը ձերբակալվել է

2 րոպեի ընթերցում

Պարզվել են Կոտայքում 32-ամյա տղամարդու դանակահարության դեպքի իրական հանգամանքները. Կասկածյալը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է,որ 1985թ. ծնված տղամարդը մարմնական վնասվածքներն ստացել է ոչ թե ավազակային հարձակման,այլ՝ վիճաբանության ընթացքում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին քննչական կոմիտեից, 2017թ. օգոստոսի 21-ին՝ ժամը 21:40-ին, բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել առ այն, որ «կրծքավանդակի աջ կեսի և աջ գոտկային հատվածի ծակած-կտրած վերք, հետին անոթային գծով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Կոտայքի մարզի բնակիչը՝ ծնված 1985թ., ով հայտնել էր, որ նույն օրը փողոցում փորձել են հափշտակել իր պարանոցի շղթան, դիմադրել է,որի ժամանակ էլ դանակահարվել է: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում հարուցված քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է տղամարդու՝ մարմնական վնասվածք ստանալու դեպքի իրական հանգամանքները, փաստական տվյալներ ձեռք բերվել, որ իրականում որևէ ավազակային հարձակում տեղի չի ունեցել, և նա ծանր մարմնական վնասն ստացել է վիճաբանության ընթացքում: Պարզվել է նաևենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Մասնավորապես՝ պարզվել է, որ տուժողը մասնավոր զրույցներում կարծիք է հայտնել, թե իր կորած հեռախոսն իրականում գողացել է համաքաղաքացին՝ ծնված 1989թ., ինչի մասին վերջինս իմացել է ևպարզաբանումներ պահանջել։ 2017թ. օգոստոսի 21-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, կողմերը հանդիպել են, խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որի ժամանակ էլ 1985թ. ծնված տղամարդը դանակահարվել է։ Կասկածյալը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանվածկարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտե

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում