Տնտեսություն

Եվրասիական տարածաշրջանի երկրների մակրոտնտեսական ցուցանիշները բարելավվել են

2 րոպեի ընթերցում

Եվրասիական տարածաշրջանի երկրների մակրոտնտեսական ցուցանիշները բարելավվել են

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական զարգացման բանկի մասնակից երկրների մակրոտնտեսական ցուցանիշները 2017 թվականի առաջին կիսամյակում բարելավվել են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի հրապարակած կիսամյակային հաշվետվության մեջ:

Եթե 2016 թվականի առաջին կիսամյակում ապրանքների արտահանման ծավալների և ծառայությունների կրճատում նկատվում էր բանկի գրեթե բոլոր երկրներում, բացառությամբ Հայաստանի, ապա ընթացիկ տարում ապրանքների արտահանման ծավալների դրական աճ է նկատվում բոլոր երկրներում:

«Մասնավորապես, 2017-ի առաջին կիսամյակում Հայաստանում ապրանքի արտահանման ծավալը 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 17.8 տոկոս, Բելառուսում` 20.7, Ղազախստանում` 24.5, Ղրղզստանում` 20.5, Ռուսաստանում` 33.7, Տաջիկստանում` 22.7 տոկոս: Ռուսաստանի տնտեսական ակտիվության աշխուժացումը նպաստել է Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի մակրոտնտեսական ցուցանիշների բարելավմանը` դրամական փոխանցումների հաշվին»,-նշել է Եվրասիական զարգացման բանկի գլխավոր տնտեսագետ Յարոսլավ Լիսովոլիկը:

Նշվում է, որ տնտեսական ակտիվության վերականգնումը դրական է ազդել տարածաշրջանի բնակիչների կենսամակարդակի վրա: Զեկույցի հեղինակները ընդգծում են, որ Եվրասիական տարածաշրջանի երկրներում տնտեսական ակտիվությունն առիթ է դարձել վերանայելու 2017 թվականի ՀՆԱ-ի կանխատեսումները: Հայաստանի համար 2017 թվականի ՀՆԱ-ի 2.9 տոկոս ցուցանիշը վերանայվել է մինչև 5.2-ի:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում