Իրավունք

Քննարկվել է ՀՀ գլխավոր դատախազի` Չինաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր

1 րոպեի ընթերցում

Քննարկվել է ՀՀ գլխավոր դատախազի` Չինաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն օգոստոսի 3-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Թիան Էրլունին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, կարևորելով երկու երկրների միջև առկա բարեկամական, գործընկերային բարձր մակարդակի հարաբերությունները՝ կողմերն անդրադարձել են դատախազությունների միջև քրեական գործերով իրավական փոխօգնության ոլորտում համագործակցությանը, ընդգծել հանցավորության դեմ պայքարում գործակցության զարգացման անհրաժեշտությունը: Քննարկվել են սեպտեմբերի 10-14-ին Պեկինում կայանալիք Դատախազների միջազգային ասոցիացիայի 22-րդ միջազգային կոնֆերանսին մասնակցելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի` Չինաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր: Կողմերը մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում