Յուրաքանչյուր դեսպանություն պետք է իմանա տնտեսական բաղադրիչի իր խնդիրը. Գարեգին Մելքոնյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը կարևորում է կառավարության կողմից հաստատված արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչի զարգացման նպատակով երկրների թիրախավորման տնտեսական չափանիշները, թիրախային երկրների ցանկը սահմանելու և օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների տնտեսական գործունեության կատարողականի գնահատման չափանիշները հաստատելու մասին որոշման նախագիծը:Նրա խոսքով, նախագծով մի քանի փաստաթուղթ է հաստատվում: «Առաջին հերթին՝ հաստատվում է երկրների ցանկը, նաև չափորոշիչներ՝ հետագայում աշխատանքներ իրականացնելու և դեսպանությունների առջև խնդիր դնելու տեսանկյունից: Ներկայացվում է նաև, թե ինչ մոտեցումների հիման վրա պետք է երկրները թիրախավորվեն: Հիմնավորվող փաստաթղթերում նաև հստակ նշվել է, որ սա վերջին շրջանում առաջին անգամ է, որ արտաքին հարաբերությունների զարգացման ընդհանուր կոնտեքստում տնտեսական բաղադրիչի վրա նման շեշտադրում է իրականացվում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ,ասաց նա:

Ըստ Մելքոնյանի, ինչ-որ առումով այս հաստատումը նաև պիլոտային ծրագիր է համարվում և հիմնավորող փաստաթղթերում հստակ նշվում է, որ սա հետագայում ենթակա է զարգացման՝ ոչ միայն համակարգի հետագա գործունեության չափանիշերի գնահատման առումով, այլ նաև երկրների վերանայման առումով:

«Աշխատանքային խմբի շրջանակում այս գործընթացն իրականացվում է ՀՀ նախագահի արտաքին տնտեսական բաղադրիչի ուժեղացման հանձնարարականով: Մենք մանրամասն քննարկել ենք հատկապես թիրախային երկրների ցանկ ֆիքսելու հնարավոր ճանապարհները: Ֆորմուլա է ձևավորվել միայն առավել թիրախայինների ցանկի առումով, և հաշվի են առնվում տվյալ երկրում դեսպանության կարողությունները, այդ երկրների հետ առևտրատնտեսական հարաբերությունները, համայնքի առկայությունը և այլ բաղադրիչներ»,- ասաց նա և նշեց, որ երկրների ընտրությունը պայմանավորված է ԵԱՏՄ-ով և այս ցանկը համալրվելու է:

Ինչ վերաբերում է դեսպանների աշխատանքին, ապա Մելքոնյանը նշեց, որ հինգ տասնյակից ավելի դիվանագիտական ներկայացուցչություններ կան աշխարհի ամենատարբեր երկրներում: «Ցավոք, ոչ բոլոր դեսպանություններում է, որտեղ դիվանագետների հաստիքակազմը տնտեսական առևտրային հարցերով զբաղվելու հնարավորություն է տալիս: Տեղում տնտեսական գործունեությամբ զբաղվելու համար պետք է դիվանագետն ունենա փորձառություն, տնտեսության մասին տեղեկատվություն, տեղյակ լինի երկրի տնտեսական առաջնահերթությունների մասին: Տարիներ առաջ հատուկ կարևոր նշանակություն ունեցող երկրներում ստեղծվեցին առևտրական ներկայացուցչություններ»,- ասաց նա և նշեց, որ տնտեսական բաղադրիչը կուժեղացվի. յուրաքանչյուր դեսպանություն պետք է իմանա իր խնդիրը, հաշվետվողականության համար ձևակերպի մոտեցումներ, թե ինչ չափանիշներով պետք է դեսպանության աշխատանքը տարեկան կտրվածքով գնահատվի:

Տնտեսական չափանիշների հիման վրա ընտրված թի­րախային երկրների մեկնարկային ցանկում ընդգրկվել են՝ Ռուսաս­տանը, ԱՄՆ-ը, Չինաստանը, Իրանը, Վրաստանը, ԱՄԷ-ն, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, Լի­բանանը, Բենիլյուքսի երկրները՝ Բել­գիա, Նիդեռլանդներ, Լյուքսեմբուրգ:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում