Հասարակական

Հուրգադայում վիրավորված հայ զբոսաշրջիկի ապաքինմանն աջակցելու նպատակով Կահիրե է գործուղվել պրոֆեսոր Հովհաննիսյանը

1 րոպեի ընթերցում

Հուրգադայում վիրավորված հայ զբոսաշրջիկի ապաքինմանն աջակցելու նպատակով Կահիրե է գործուղվել պրոֆեսոր Հովհաննիսյանը

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ` Հուրգադայում վիրավորված հայ զբոսաշրջիկի ապաքինմանն աջակցելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարը Կահիրե է գործուղել պրոֆեսոր Ա. Հովհաննիսյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Եգիպտական Հուրգադա քաղաքի հյուրանոցներից մեկում հուլիսի 14-ին անհայտ անձի կողմից սառը զենքով հարձակվելու հետևանքով երկու զբոսաշրջիկ սպանվել է: Անհայտ անձը մուտք է գործել զբոսաշրջային համալիր և սկսել անկանոն կերպով դանակով հարվածներ հասցնել այնտեղ առկա մարդկանց: Հարձակման հետևանքով տուժել է նաև Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացի: Հայաստանի երկու քաղաքացիները, հատուկ չվերթով տեղափոխվել են Կահիրեի լավագույն հիվանդանոցը` առավել որակյալ բուժօգնություն ստանալու համար։

Հայտնի է, որ հանցագործը հյուրանոց է մուտք գործել ծովի կողմից: Նա հարձակվել է տարբեր ազգությունների կանանց վրա: Ի դեպ, հանցագործը վնասազերծվել է հայ զբոսաշրջիկի ջանքերով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում