Տնտեսություն

Արդյունաբերական արտադրանքի ծավալներն աճել են 12.4 տոկոսով

1 րոպեի ընթերցում

Արդյունաբերական արտադրանքի ծավալներն աճել են 12.4 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ծավալներն ընթացիկ տարվա հունվար-հունիսին կազմել է 760 մլրդ 360.2 մլն դրամ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալներն աճել են 12.4 տոկոսով:

Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտում աճը կազմել է 8.9 տոկոս, մշակող արդյունաբերությունում` 17.5 տոկոս: Մասնավորապես, սննդամթերքի արտադրությունում աճը կազմել է 8.5 տոկոս, խմիչքների արտադրությունում՝ 23.5 տոկոս, ծխախոտային արտադրատեսակների արտադրությունում` 24.6 տոկոս, դեղագործական արտադրանքի մասով` 20.4 տոկոս:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում