Վախճանվել է դերասանուհի, դրամատուրգ Աննա Պետրոսյանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 82-րդ տարում վախճանվել է դերասանուհի, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, 1975 թվականից Հայաստանի գրողների միության անդամ Աննա (Անելկա) Պետրոսյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԳՄ վարչությունից:
«Արմենպրես»-ի խմբագրակազմը ցավակցում է Պետրոսյանի հարազատներին ու մերձավորներին, կիսում կորստյան ծանր վիշտը: