Նոր վարկերի ներգրավումը չի վատթարացնի ՀԷՑ ընկերության ֆինանսական կայունությունը. փոխնախարար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԷՑ-ը նախատեսում է ներգրավել վարկային միջոցներ 160 ԱՄՆ դոլարի չափով, որից 80 միլիոնը կտրամադրի ՎԶԵԲ-ը, 80 միլիոնը՝ ԱԶԲ-ն: Այս առնչությամբ որոշ դիտարկումների արձագանքել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:

«Վարկային միջոցներն ամբողջությամբ ուղղվելու են ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված ներդրումային ծրագրի ֆինանսավորմանը։ Ներդրումային ծրագրի ընդհանուր ծավալը կազմում է 200 մլն դոլար, որից 40 մլն-ը պլանավորվում է ուղղել սեփական միջոցներից, 160 մլն-ը՝ ներգրավել վերը նշված կառույցներից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում է փոխնախարարը:

Հայկ Հարությունյանի համոզմամբ՝ նոր վարկերի ներգրավումը չի վատթարացնի ՀԷՑ ընկերության ֆինանսական կայունությունը: Այս մասին է վկայում նաեւ հեղինակավոր «Grant Thornton» աուդիտորական կազմակերպության կողմից տրված եզրակացությունը, որը մինչեւ վարկերի տրամադրումը մանրամասն ուսումնասիրել է ընկերության ֆինանսական մոդելը։

Ինչ վերաբերում է ընկերության ներկայիս վարկերի ռեստրուկտուրիզացմանը, ապա Հայկ Հարությունյանը նշել է, որ վարկային պարտավորությունները նոր սեփականատիրոջ կառավարման ժամանակահատվածում կամ մարվել են կամ ռեստրուկտուրիզացվել։ Մասնավորապես, ռեստրուկտուրիզացվել է «ԻՆՏԵՐ ՌԱՕ»-ի կողմից տրամադրված վարկը՝ HSBC Լոնդոնի կողմից ներգրավված վարկային միջոցների հաշվին շուկայականից ցածր տոկոսադրույքներով:

Հայերեն English Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան