ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գանձասար-Կապան»-ի շարքերն է համալրել բազմափորձ Գևորգ Կասպարովը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 36-ամյա դարպասապահի հետ կնքվել է 1 տարվա պայմանագիր։Կասպարովը ֆուտբոլային հսկա փորձ ունի, երկար տարիներ շարունակ պարբերաբար հրավիրվել է Հայաստանի ազգաին հավաքական։ Խաղացել է «Փյունիկում», «ՈՒլիսում», «Միկայում», «Ալաշկերտում», հայկական ու իրանական մի շարք այլ ակումբներում։