Սպորտ

Հ.Մ.Ը.Մ. մարզախաղերի մասնակիցները եղել են Ծիծեռնակաբերդում

1 րոպեի ընթերցում

  Հ.Մ.Ը.Մ. մարզախաղերի մասնակիցները եղել են Ծիծեռնակաբերդում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հ.Մ.Ը.Մ 10-րդ մարզախաղերի մասնակիցները եղել են Ծիծեռնակաբերդում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հոբելյանական մարզախաղերի մասնակիցները մրցելույթներից առաջ ամբողջական կազմերով այցելել են Ծիծեռնակաբերդ` իրենց հարգանքի տուրքը մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հ.Մ.Ը.Մ 10-րդ մարզախաղերին մասնակցում են 19 երկրից և 21 շրջաններից: Ամենամեծ մասնակցությունն ունի ԱՄՆ արևմտյան թևի թիմը: Մասնակիցների տարիքը սկսվում է 14 տարեկանից և ավարտվում 35-ով: Մարզիկները կմրցեն9 մարզաձևում` ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ֆուտզալ, թենիս, ատլետիկա, սեղանի թենիս, լող, շախմատ: Մարզախաղերը կմեկնարկեն հուլիսի 22-ին և կավարտվեն հուլիսի 29-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում