Պաշտոնական

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այցով եղել է Գյումրիում 

4 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այցով եղել է Գյումրիում 

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հուլիսի 20-ին ր աշխատանքային այց է կատարել Գյումրի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարության ղեկավարի այցը մեկնարկել է Գյումրիում գործունեություն ծավալող «Լենտեքս» ընկերությունից, որը գուլպաների և զուգագուլպաների խոշոր արտադրողներից է Հայաստանում: Շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է արտադրական հզորություններին և ապրանքատեսականուն, գործունեության ընդլայնման հեռանկարներին ու զարգացման ծրագրերին: Շուրջ 6000 քմ արտադրական տարածք և մինչև 1000 քմ օժանդակ կառույցներ զբաղեցնող «Լենտեքս» ՍՊԸ-ն հագեցած է ժամանակակից մեքենասարքավորումներով, արտադրում է տղամարդու, կանանց և մանկական գուլպեղեն, ինչպես նաև տրիկոտաժեղեն: Ձեռնարկությունն ունի ավելի քան 300 աշխատակից, շրջանառությունը գերազանցում է 1 մլրդ ՀՀ դրամը: Արտադրանքն իրացվում է Հայաստանում, Արցախում, Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում և Արաբական Միացյալ Էմիրություններում: Վարչապետը կարևորել է «Լենտեքս» ՍՊԸ գործունեությունը և կառավարության անունից ընկերության զարգացման ծրագրերին աջակցելու պատրաստակամություն հայտնել:

Հաջորդիվ Կարեն Կարապետյանը ծանոթացել է Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակում Գյումրու Ռուսթավելի փողոցում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Վարչապետին զեկուցվել է, որ այստեղ իրականացվել են ապամոնտաժման աշխատանքներ՝ Շիրակացի փողոցից մինչև Սայաթ-Նովա փողոցն ընկած հատվածում։ Ամբողջովին ավարտված են կոմունիկացիոն համակարգի նորացման աշխատանքները, կատարվել է հետլիցք, որոշ հատվածներում փողոցը խճապատվել ու բետոնապատվել է: Զուգահեռաբար իրականացվում են նաև մայթերի վերանորոգման աշխատանքներ: Փողոցի վերականգնման նախագծային աշխատանքներն իրականացնում է «Հայնախագիծ» ԲԲԸ-ն:

Վարչապետը նաև շրջայց է կատարել Գյումրու «Սամարիթեր վերականգնողական կենտրոն» և «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությունների, Գյումրու պետական բժշկական քոլեջի տարածքում: Կարեն Կարապետյանը եղել է «Տավրոս» կոշիկի գործարանի ֆիրմային խանութում, և, ծանոթանալով ապրանքատեսականուն, ողջունել է տեղական արտադրության զարգացմանը միտված նախաձեռնությունները:

Լրագրողների հետ ճեպազրույցում, ամփոփելով այցի արդյունքները, վարչապետը դրական է գնահատել Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակում կատարվող շինարարական աշխատանքները՝ նշելով. «Սեպտեմբերին ավարտում ենք այս փողոցի շինարարությունը: Կարծում եմ՝ օրինակելի, նոր ենթակառուցվածքներով՝ ջուր, գազ, էլեկտրաէներգիա, կապ, փողոց ենք կառուցում և փողոցային շինարարության նոր մշակույթ ենք ներդնում»: Ինչ վերաբերում է վերոնշյալ ընկերություններում շրջայցին, կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ դիտայցի նպատակն էր ուսումնասիրել նշված տարածքները պետական գերատեսչությունները ավելի ռացիոնալ տեղաբաշխելու և ծառայություններն ավելի հասանելի դարձնելու համար:

Փաշինյանը քննարկել է Ծավ գյուղում բնակելի տներ կառուցելու հնարավորությունը և հետևել Սյունիք գյուղից Կապան տանող ճանապարհի հիմնանորոգմանը

Պաշտոնական

Փաշինյանը քննարկել է Ծավ գյուղում բնակելի տներ կառուցելու հնարավորությունը և հետևել Սյունիք գյուղից Կապան տանող ճանապարհի հիմնանորոգմանը

Վարչապետը Ճակատենի և Սրաշենի բնակիչների հետ քննարկել է գյուղատնտեսական կոոոպերատիվի ստեղծման գաղափարը

Պաշտոնական

Վարչապետը Ճակատենի և Սրաշենի բնակիչների հետ քննարկել է գյուղատնտեսական կոոոպերատիվի ստեղծման գաղափարը

Փաշինյանը սահմանամերձ Շիկահողի բնակիչների հետ հանդիպմանն անդրադարձել է գյուղի խնդիրներին ու զարգացման հեռանկարին

Պաշտոնական

Փաշինյանը սահմանամերձ Շիկահողի բնակիչների հետ հանդիպմանն անդրադարձել է գյուղի խնդիրներին ու զարգացման հեռանկարին

Վարչապետը ծանոթացել է Կապանի մանկապարտեզներից մեկի վերակառուցման աշխատանքների ընթացքին

Պաշտոնական

Վարչապետը ծանոթացել է Կապանի մանկապարտեզներից մեկի վերակառուցման աշխատանքների ընթացքին

Փաշինյանը Կապանում հետևել է Վաչագան գետի հունի մաքրմանը և ափամերձ ենթակառուցվածքների վերանորոգմանը

Պաշտոնական

Փաշինյանը Կապանում հետևել է Վաչագան գետի հունի մաքրմանը և ափամերձ ենթակառուցվածքների վերանորոգմանը

Բելառուսում Հայաստանի դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների

Պաշտոնական

Բելառուսում Հայաստանի դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների

Կառավարության հերթական նիստը տեղի կունենա հունիսի 14-ին

Պաշտոնական

Կառավարության հերթական նիստը տեղի կունենա հունիսի 14-ին

ՀՀ վարչապետն ու Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարությունը քննարկել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը վերաբերող հարցեր

Պաշտոնական

ՀՀ վարչապետն ու Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարությունը քննարկել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը վերաբերող հարցեր

Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Պուտինին և Միշուստինին

Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Պուտինին և Միշուստինին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Զբաղվածության ռազմավարական ծրագրի նախագիծը

Պաշտոնական

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Զբաղվածության ռազմավարական ծրագրի նախագիծը

ՀՀ վարչապետն ու ԱՄՆ փոխպետքարտուղարն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին

Պաշտոնական

ՀՀ վարչապետն ու ԱՄՆ փոխպետքարտուղարն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում