Հայաստան զբոսաշրջային այցելությունների աննախադեպ բարձր թիվ է արձանագրվել. Զարմինե Զեյթունցյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զբոսաշրջային այցելությունները 18.2 տոկոսով աճ են գրանցել Հայաստանում 2017-ի առաջին եռամսյակում: Զբոսաշրջիկների թվով Հայաստանում առաջատար են Ռուսաստանը, Վրաստանը և Իրանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 19-ին կայացած ասուլիսում այս մասին ասաց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը:

«2017-ի առաջին 3 ամիսների Հայաստան է այցելել 298 հազար 533 զբոսաշրջիկ: Սա, իհարկե աննախադեպ բարձր թիվ է մեզ համար: Զբոսաշրջիկների թվով Հայաստանում առաջատար են Ռուսաստանը, Վրաստանը և Իրանը: Աճ է գրանցվել նաև Թուրքմենստանից՝ 132 տոկոս, Ուզբեկստանից՝ մոտ 200 տոկոս, ինչպես նաև Իրաքից, Կանադայից և Իսպանիայից»,-ասաց Զարմինե Զեյթունցյանն ու հավելեց, որ իրենց առջև նպատակ ունեն կրկնապատկել զբոսաշրջիկների թիվը:

Նրա խոսքով՝ այս տարվա հունիսի տվյալները ևս 27,7 տոկոս աճել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: «Հոկտեմբերին դեռ նշագծվել են այն հիմնական թիրախային շուկաները, որոնց հետ աշխատում ենք՝ ներքին շուկան, Ռուսաստանը, Իրանը, Արևմտյան Եվրոպայի այն երկրները, որոնց հետ Հայաստանն ունի ուղիղ չվերթներ, Գերմանիան, Պարսից ծոցի երկրներ»,-ասաց Զեյթունցյանն ու հավելեց, որ այս տարի ուսումնասիրում են նաև այլ շուկաներ, ինչպիսիք են Չինաստանը, Ճապոնիան: Օգտվում են նաև առիթներից այլ երկրներում զբոսաշրջային արդյունքը ներկայացնելու:

Համաձայն սահմանային անցման կետերից ստացված տվյալների՝ Հայաստան այցելությունների ընդհանուր թիվը 2017-ի առաջին 6 ամիսներին եղել է 1 միլիոն 350 հազար 791: Այս ցուցանիշը 24,3 տոկոսով աճել է 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:

Հայերեն English

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում