ՀՀ Նախագահն ընդունել է ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 18-ին ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,ողջունելով հյուրին՝ Հանրապետության Նախագահը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Արաբական Միացյալ Էմիրությունների հետ դինամիկ զարգացող հարաբերությունները և նախարարի այցը դիտում որպես այդ հարաբերությունների առաջմղման կարևոր խթան: Նշելով, որ Հայաստանը թանկ է գնահատում երկու բարեկամ պետությունների միջև դեռևս Էմիրաթների լուսահոգի նախագահ Զայեդ բին Սուլթան Ալ Նահյանի կենդանության օրոք ձևավորված փոխգործակցությունը, Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ երկկողմ միջպետական հարաբերությունները օր օրի զարգանում և ամրապնդվում են: Սերժ Սարգսյանը ջերմությամբ է հիշել ընթացիկ տարվա գարնանը իր այցը Արաբական Միացյալ Էմիրություններ, որը որակական նոր լիցք հաղորդեց երկկողմ հարաբերություններին։ Նախագահը հույս է հայտնել, որ նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի այցը Հայաստան հայ-էմիրաթական համագործակցության օրակարգը կհարստացնի նոր բովանդակությամբ:

Շնորհակալություն հայտնելով Հանրապետության Նախագահին ջերմ ընդունելության համար՝ Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարը նրան փոխանցել է իր երկրի ղեկավարության ջերմ ողջույնները և բարեմաղթանքները: Նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև հարաբերություններին կարելի է ավելի մեծ տեմպ հաղորդել, քանի որ կա երկու երկրների բարձր ղեկավարության քաղաքական կամքը և այդ հարաբերությունները շարունակաբար զարգացնելու համար ձևավորված ամուր հիմք:

ԱՄԷ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Նախագահին՝ Աբու Դաբի էմիրության թագաժառանգ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն ԱՄԷ-ում բնակության իրավունք ունեցողներին դյուրացված կարգով ՀՀ մուտքի արտոնագրեր տալու, ապա նաև ԱՄԷ քաղաքացիներին ՀՀ մուտքի վիզայի պահանջից ազատելու որոշման համար, որը, ըստ նրա, մեծ և կարևոր քայլ էր երկու երկրների համար:

Նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը նշել է, որ ինչպես զբոսաշրջության, այնպես էլ էներգետիկայի, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներում երկուստեք զգալի աշխատանք կա իրականացնելու փոխգործակցության առկա ներուժը լիարժեքորեն օգտագործելու համար և պատրաստ է իր հայ գործընկերոջ հետ միասին ջանքերը կենտրոնացնելու այդ ուղղությամբ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին:

Հայերեն العربية English Русский

Հեղափոխությունից հետո 9.1 միլիարդ դոլար լրացուցիչ մուտքեր ենք ունեցել պետական բյուջե․ Նիկոլ Փաշինյան

Սի Ծինփինը կոչ է արել ամբողջությամբ վերացնել միջուկային զենքը

Լիտվան և Լեհաստանը կամրապնդեն Բալթիկ ծովի տարածաշրջանում գազային ենթակառուցվածքների պաշտպանությունը

Քրիստինե Վարդանյանի խոսքով՝ ընդդիմությունը չի ընդունում Սահմանադրության հանրաքվեի վերաբերյալ վարչապետի առաջարկը

Բրիտանիան ավելի քան 1000 հեռահար հարվածային ԱԹՍ կտրամադրի Ուկրաինային

Նիկոլ Փաշինյանը նշեց նոր Սահմանադրությամբ Անվտանգության խորհուրդը լուծարելու հիմնավորումը

ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում 3 լցանավ է պայթել ականների վրա

Չինաստանում մեկնարկել է Սի-Պուտին-Թրամփ եռակողմ գագաթնաժողովը

ՀՀ կառավարության 5-ամյա գործունեության միջոցառումներից է Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորումը և սահմանների բացումը

Բարձր կատարողական ունեցող դպրոցները կկարողանան տարեկան մինչև 10 միլիոն դրամ լրացուցիչ աջակցություն ստանալ