Ոստիկաններն ու քաղաքացիները հարգանքի տուրք են մատուցում ՊՊԾ գնդում զոհված ոստիկանների հիշատակին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հուլիսի 17-ի առավոտից ՀՀ ոստիկանության Պարեկապահակային ծառայության գունդ չի դադարում քաղաքացիների հոսքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` 2016 թվականի հուլիսյան իրադարձությունների ժամանակ զոհված ոստիկանության երեք աշխատակիցների հիշատակին իրենց հարգանքի տուրքն են գալիս մատուցելու քաղաքացիները և ոստիկանության ծառայողները, ինչպես նաև հասարակական, քաղաքական գործիչները: Զոհված ոստիկանների հիշատակին հարգանքի տուրք է մատուցել նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Հոգևոր դասը հոգեհանգստյան կարգ է կատարել: ՊՊԾ գնդում տեղի է ունեցել նաև ոստիկանության ստորաբաժանումների հանդիսավոր քայլերթ: Պատվո պահակախումբն ու նվագախումբը ոգեկոչման արարողությանը առանձնահատուկ խորհուրդ էին հաղորդել:

ՊՊԾ գնդի շենքի դիմաց տեղադրվել է զոհված ոստիկանների հիշատակին նվիրված հուշաքար, որի մոտ մարդիկ մոմեր են վառել եւ ծաղիկներ:

2016թ. հուլիսի 17-ին մի խումբ զինված անձինք ներխուժեցին ՊՊԾ գունդ: Նրանք գունդը գրավված են պահել մինչև հուլիսի 31-ը՝ մի քանի օր պատանդ պահելով ներսում գտնվող իրավապահներին, հետագայում նաև՝ օգնության հասած բժիշկներին:

Ծառայության վայրում, ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել էր ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: ՊՊԾ գնդի տարածքում դարանած դիպուկահարի գնդակից հուլիսի 30-ին զոհվել էր ոստիկանության զորքերի զինծառայող, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանը: Օգոստոսի 13-ին մահացել էր Պարեկապահակային ծառայության գնդի գրավման օրը` հուլիսի 17-ին, վիրավորում ստացած ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը:

Հայերեն English Русский

Քուշները ներկայացրել է ԱՄՆ դիրքորոշումը Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ

Երբեք չտրվեք գայթակղությանը մտածելու, թե մենք սա անում ենք արտաքին ճնշումների կամ ուրիշի համար. Փաշինյանի ուղերձը՝ Սահմանադրության նախագծի հրապարակման առթիվ

Սաուդյան Արաբիայի հարձակումների հետևանքով Եմենում տասնյակից ավելի զոհեր են գրանցվել

«Նոր գիրք»-44/26. Էդոյան, Մոնթգոմերի, Խաչատրյան

Podcast-Հարց բժշկին. գերտաքացումից մինչև ձիգ բարուրում․ ինչի՞ց զգուշանալ նորածնի խնամքում

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից հօգուտ պետության բռնագանձված գույքերի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը

ԱՀԿ ղեկավարն ահազանգել է Կոնգոյում էբոլայի բռնկման գոտում ընթացող ինտենսիվ մարտերի հետևանքների մասին

Հայաստան է ժամանել Չեռնոգորիայի պաշտպանության նախարարը

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական թիմը երկու բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում

Հայտնի է Սերբիայի նախագահական ընտրությունների անցկացման օրը