Հասարակական

Ընթացիկ տարում կենդանաբանական այգին հյուրընկալել է ավելի քան 100 000 այցելու

1 րոպեի ընթերցում

Ընթացիկ տարում կենդանաբանական այգին հյուրընկալել է ավելի քան 100 000 այցելու
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի կենդանաբանական այգին երևանցիների ու մայրաքաղաք այցելողների հանգստի յուրօրինակ վայրերից է, որի դռներն այցելուների առջև մշտապես բաց են: Այս տարի ևս այգու տարեշրջանի պաշտոնական բացումը տեղի է ունեցել մայիսի 1-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ապրիլ-հունիս ամիսներին Երևանի կենդանաբանական այգում հյուրընկալվել է ավելի քան 100 000 այցելու, այդ թվում՝ Ռուսաստանից, Իրանից և արևելքի այլ երկրներից ժամանած զբոսաշրջիկներ: Պարբերաբար զբոսաշրջային խմբեր են այցելում նաև Եվրոպայից, մասնավորապես՝ Իսպանիայից, Հունաստանից ու Ֆրանսիայից:

Համագործակցելով գործընկեր կազմակերպությունների և տարբեր կրթական կառույցների հետ՝ նշված ժամանակահատվածում կենդանաբանական այգում կազմակերպվել են մի շարք սոցիալական նշանակության ծրագրեր, որոնց ընթացքում այստեղ եղել են նաև տարբեր երկրներից Հայաստան ժամանած «Արի տուն» ծրագրի երիտասարդ մասնակիցներ, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն միջազգային ճամբարի սաներ, հաշմանդամություն ունեցող անձինք և ուրիշներ:
Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում