ՀՀ ԿԲ խորհուրդը հաստատել է 3-րդ սերնդի թղթադրամների թեմաները և հայտարարել դրանց ձևավորման մրցույթ
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկի ձևավորած Գեղարվեստական խորհուրդնիր աշխատանքային հանդիպումների ընթացքում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների, մտավորականների հետ քննարկել է ՀՀ 3-րդ սերնդի թղթադրամների անվանական արժեքների թեմաները:Խորհուրդը հաշվի է առել նաև քաղաքացիների ՀՀ ԿԲ այցելուների կենտրոն ներկայացրած առաջարկները:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ հավելելով. «ՀՀդրամաշրջանառության ավանդույթի համաձայն, ինչպես նաև հաշվի առնելով թղթադրամների թողարկման միջազգային փորձը՝նոր անվանական արժեքով թղթադրամների թողարկման ժամանակ փոփոխվում եննաև դրանցթեմաներըև գեղարվեստական լուծումները:
Հիշեցնենք,որ սույն թվականի հունիսի27-ին ԿԲ խորհրդի նիստում որոշվել էր հաստատելՀՀ 3-րդ սերնդի կոմպոզիտային թղթադրամների տեխնիկական բնութագիրն ու պաշտպանական հատկանիշները: Արձանագրվել է, որ համաձայն Կենտրոնական բանկում գործող կարգերի, կոմպոզիտային թղթադրամների արտադրության համար հայտարարվել է միջազգային մրցույթ եվրոպական ճանաչվածդրամահատարաններիմասնակցությամբ:Կոմպոզիտային թղթադրամները մշակվելուեն հատուկ ՀՀ ԿԲ պահանջներին համապատասխան,հաշվի առնելով երկու կարևորագույն հանգամանք. 1)նոր թղթադրամներն ունենալու են պաշտպանվածությանբարձրհատկանիշներ,և2)լինելու են ավելի երկարակյաց ու դիմացկուն, ինչը ենթադրում է դրամաշրջանառության ծախսերի էականկրճատում:
Հիշեցնենք,որ ՀՀգալիքտարի նշելու էդրամաշրջանառության՝ ՀՀ ԴՐԱՄԻ ներդրման 25-ամյակը, որի ընթացքում ձևավորվել են ավանդույթներ,որոնք օրինակելի և ուսուցանելի են դարձել նաև միջազգային մակարդակում: ՀՀ նոր՝3-րդ սերնդիդրամները դրամաշրջանառության մեջ կներդրվեն 2018թ-ին:Շրջանառվողերկրորդսերնդի թղթադրամներն աստիճանաբար իրենց տեղը կզիջեն նոր թղթադրամներին՝սահուն կերպով դուրս բերվելով շրջանառությունից:
Հատուկ նշում սպառողների համար: Նոր թղթադրամների ներդրումը չի ենթադրում շրջանառվող թղթադրամների արժեքի որևէ փոփոխություն: ՀՀ պաշտոնական վճարամիջոցը եղել և մնում է ՀՀ դրամը: Երկրորդ սերնդի թղթադրամները շրջանառությունից դուրս կգան միայն այն ժամանակ, երբ դրամաշրջանառության ամբողջ շղթայում ներդրվեն3-րդ սերնդիթղթադրամները և երկրորդ սերնդի թղթադրամներն արդեն ունենան դրամաշրջանառության համար ոչ պիտանի ֆիզիկական մաշվածություն:
Նշենք նաև, որ ՀՀ ԿԲ միջազգային փորձի ուսումնասիրության, ֆինանսական կազմակերպությունների և գործարար շրջանակների առաջարկությունների արդյունքում, ինչպես նաև դրամաշրջանառության առավել էֆեկտիվ իրականացման համար ներդրվում է նոր՝ (2000) երկու հազար դրամանոց անվանական արժեքով թղթադրամ:
Հարյուր հազար (100000) դրամ անվանական արժեքով նոր՝ 3-րդ սերնդի թղթադրամներչեն թողարկվի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ-ում մեծացել է անկանխիկ վճարումների ծավալը, ինչպես նաև միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքները, որոնք վկայում են մեծ անվանական արժեքով թղթադրամների դուրս մղման մասին: Շրջանառվող հարյուր հազար (100000) դրամանոց թղթադրամները կշրջանառվեն՝ մինչև դրամաշրջանառությունից ֆիզիկական մաշվածության պատճառով դրանց դուրս բերվելը:
Նշենք, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդն իր հուլիսի 11-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդհոդվածի «է» կետը, որոշել է հաստատել Հայաստանի Հանրապետության 3-րդ շարքի թղթադրամների թեմաները՝ համաձայն ստորև ներկայացված աղյուսակի.
Անվանական արժեք |
Թեմա |
1 000 դրամ |
Պարույր Սևակ |
2 000 դրամ |
Տիգրան Պետրոսյան |
5 000 դրամ |
Վիլյամ Սարոյան |
10 000 դրամ |
Կոմիտաս |
20 000 դրամ |
Հովհաննես Այվազովսկի |
50 000 դրամ |
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ |
Որոշումնուժիմեջէմտնումընդունմանըհաջորդողօրը:
ՀՀ3-րդ սերնդիթղթադրամների էսքիզների որոշման նպատակով կենտրոնական բանկի կողմից հայտարարվելու է բաց մրցույթ: Գեղարվեստական մրցույթի պահանջները ևվերջինիսանցկացման կարգը հասանելիկլինիՀՀ ԿԲ պաշտոնական կայքում»։