Սուրեն Մանուկյանն ընտրվել է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության խորհրդի անդամ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի Բրիսբեյն քաղաքի Քուինսլենդի համալսարանում մեկնարկած Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության (International Association of Genocide Scholars) 13-րդ կոնգրեսում կայացել են ղեկավարության ընտրությունները: ՑՄԸ նախագահ է ընտրվել Հենրի Թերյոն (ԱՄՆ, Վուսթերի պետական համալսարան), փոխնախագահներ` Ադամ Մյուլլերը (Կանադա, Մանիթոբայի համալսարան) եւ Մելանի Օ՝Բրայենը (Ավստրալիա, Քուինսլենդի համալսարան), խորհրդի անդամներ՝ Հոլլի Բրեհմը (ԱՄՆ, Օհայոյի Պետական համալսարան), Սառա Բրաունը (ԱՄՆ, Շոա հիմնադրամ), Հիլարի Էրլը (Կանադա, Նիպիսսինգ համալսարան), Քրիսթիան Գուդեհուզը (Գերմանիա, Ռուհր-Բոհումի համալսարան), Սուրեն Մանուկյանը (Հայաստան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ) և Էնդրյու Վուլֆորդը (Կանադա, Մանիթոբայի համալսարան):Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:

Ընկերակցությունը հիմնադրվել է 1994-ին եւ ցեղասպանագետներին միավորող ամենամեծ կազմակերպությունն է աշխարհում: 2015 թ. հուլիսի 8-ից 12-ը ՀՑԹԻ-ն Երևանում հյուրընկալեց ընկերակցության երկամյա, 12-րդ գիտաժողովը:

Հայերեն English

Սևան քաղաքը հյուրընկալել է Հայաստանի պետական կամերային նվագախմբին

Հնդկաստանը Նեպալին 1.62 միլիարդ դոլարի տնտեսական աջակցություն կտրամադրի

Դատախազությունը պահանջում է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալից հօգուտ պետության բռնագանձել 10 անշարժ գույք, շուրջ 900 միլիոն դրամ

TRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկ

Ստորգետնյա գազատարի վնասման հետևանքով դադարեցվել է Ավան վարչական շրջանի և Առինջ բնակավայրի մի շարք սպառողների գազամատակարարումը

CENTCOM-ի ղեկավարը Մերձավոր Արևելք այցի ընթացքում քննարկել է դաշնակիցների հետ փոխգործակցությունը շարունակելու հարցը

Զելենսկին հայտնել է Լիբիայի ափերի մոտ ռուսական ռազմանավ խորտակելու մասին

Ֆինանսական ոլորտի ապագան կառուցվում է տվյալների, տեխնոլոգիաների և ճիշտ որոշումների հատման կետում

ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել Չեռնոգորիայի պաշտպանության նախարարի դիմավորման հանդիսավոր արարողությունը

Ազգային ժողովի դերի ամրապնդում, ընդդիմության լիազորությունների ընդլայնում. ինչն է նոր ՀՀ նոր Սահմանադրության նախագծում