Հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի նիստը անցկացվելու է աշնանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հուլիսի 7-ին հանդիպել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության լրատվական ծառայությունից, դեսպան Նազարուկը շնորհավորել է նախարարին վերանշանակման և Կառավարության ծրագրի ընդունման կապակցությամբ։ Սուրեն Կարայանը և Իգոր Նազարուկը քննարկել են հայ-բելառուսական առևտրաշրջանառությունը մեծացնելուն առնչվող հարցեր։ Դեսպանն ընդգծել է, որ կա աճի միտում, և բելառուսական կողմը պատրաստակամ է՝ խթանելու առևտրաշրջանառությունը բոլոր արդոյւնավետ միջոցներով։ Նախարարը և դեսպանը մտքեր են փոխանակել Եվրասիական տնտեսական միության ներսում ներմուծման փոխարինման քաղաքականության իրականացման վերաբերյալ։

Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը ու Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի կազմակերպման հարցերին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել այն անցկացնել 2017 աշնան թ․ սկզբին։ Քննարկվել է այս համատեքստում գործարար շրջանակների ներգրավվածությունը։ Սուրեն Կարայանն ընդգծել է, որ չափազանց կարևոր են երկու երկրների գործարարների շփումը և համագործակցությունը, անհրաժեշտ փորձի փոխանակումը։

Հայերեն English Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան