Հինգ ամսում ՀՀ պետբյուջե են ստացվել 3.5 մլրդ դրամ պաշտոնական դրամաշնորհներ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական բյուջե 2017 թվականին հունվար-մայիսի ընթացքում ստացվել են 3.5 մլրդ դրամ պաշտոնական դրամաշնորհներ՝ կազմելով առաջին կիսամյակում նախատեսված մուտքերի 31.6%-ը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ֆինանսների նախարարության հունվար-մայիսի ՀՀ պետական բյուջեի հաշվետվությունը, միջոցները տրամադրվել են նպատակային ծրագրերի շրջանակներում, որոնցից 132.1մլն դրամը՝ ՀՀ պետական մարմինների արտաբյուջետային հաշիվներով շրջանառվող ծրագրերի շրջանակներում, որոնք կազմել են ծրագրած մուտքերի 17.4%-ը:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի այլ եկամուտները կազմել են 21.5 մլրդ դրամ, որից 10.8 մլրդ դրամը` ՀՀ պետական հիմնարկների արտաբյուջետային եկամուտները: Այլ եկամուտների առաջին կիսամյակի ծրագրային ցուցանիշն ապահովվել է 55%-ով: 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այլ եկամուտներն աճել են 13.2%-ով կամ 2.5 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից եկամուտների ու ռեզիդենտներին տրամադրված վարկերի օգտագործման տոկոսավճարների աճով:

Հայերեն English

ԱԷՄԳ-ն չի պնդել, որ Իրանը միջուկային զենք է մշակում. Գրոսի

Տաշիրում խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Իրանը և Իսրայելը հայտարարել են հարվածները դադարեցնելու մասին

Բուլղարիայի Սվետի Վլասի Արևելյան լողափը բացում է 2026 թվականի սեզոնը. BTA

Խորհրդարանական ընտրությունները ՀՀ քաղաքացիներին ընձեռեցին քաղաքական այլընտրանքների միջև իրական ընտրության հնարավորություն. եվրոպացի դիտորդներ

Իրանը պնդում է, որ լուրջ վնաս է հասցրել Իսրայելին վերջին հարվածների ընթացքում

Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս

ԲՀԿ-ն ԿԸՀ է դիմել իր ստացած քվեների հետ կապված անճշտությունների հարցով

Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Վահագն Խաչատուրյան