Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Բանգլադեշի նախագահին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանգլադեշում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը հուլիսի 6-ին իր հավատարմագրերը հանձնեց Բանգլադեշի նախագահ Մոհամմադ Աբդուլ Համիդին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Բանգլեդեշի նախագահը նշեց, որ թեև այս տարի լրանում է Հայաստանի և Բանգլադեշի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, սակայն երկու ժողովուրդների պատմական առնչություններն ունեն ավելի քան չորս հարյուր տարվա պատմություն։

Նախագահ Աբդուլ Համիդն ընդգծեց հայերի ունեցած առանձնահատուկ մշակութային ավանդը Բենգալում՝ բերելով մի քանի ուշագրավ պատմական փաստ։ Նախագահը մասնավորապես նշեց, որ Բենգալի առաջին դպորցը, որը որպես կրթօջախ գործում է մինչ օրս, հիմնել են հայերը, Դաքքայում գործում է հայկական եկեղեցի (Սուրբ Հարություն հայ առաքելական եկեղեցին՝ հիմնված 1781 թվականին), քաղաքի կենտրոնական մասում են գտնվում «Հայկական թաղամասը» (Armeniatola) և «Հայկական փողոցը», իսկ տարածքը, որում այժմ գտնվում է նախագահական նստավայրը, մոտ երկու դար առաջ պատկանել է Մանուկ անունով հայ վաճառականի։

Շնորհակալություն հայտնելով ցուցաբերված բարձր ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ երկու ժողովուրդների միջև ձևավորված պատմական կապերը թույլ են տալիս նոր լիցք հաղորդել երկկողմ հարաբերությունների հետագա առաջխաղացմանը։

Նախագահ Մոհամմադ Աբդուլ Համիդը դեսպան Արմեն Մարտիրոսյանին խնդրեց իր ջերմ ողջույնները և բարեմաղթանքները փոխանցել Նախագահ Սերժ Սարգսյանին։

Հայերեն English

Մենք չէ, որ որևէ բան ենք անում ՌԴ-ի հետ հարաբերությունները վատթարացնելու համար․ Ռուբինյանն արձագանքել է Վոլոդինի հայտարարություններին

Հարություն Հարությունյանն ընտրվեց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Ծովազարդ-Գավառ ճանապարհահատվածում իրականացվում են միջին նորոգման աշխատանքներ

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին. Դատախազություն

ՀՀ ՏԿԵՆ-ում Իրանի դեսպանի հետ քննարկվել է Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությունը

ԱԺ նիստ. 26/08/2026

Հիմնանորոգվում է Գավառ քաղաքի Սայադյան փողոցը

ՇՄ նախարարությունից հորդորում են չայրել խոզանները և չնպաստել շրջակա միջավայրի կարևորագույն բաղադրիչների ոչնչացմանը

Հորմուզի նեղուցի կառավարման շուրջ Օմանի հետ բանակցությունները կտևեն 60 օր. Իրանի ԱԳՆ

Հայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով