Տնտեսություն

Ղազախստանի ներդրողները հետաքրքված են Սյունիքի ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալելով

1 րոպեի ընթերցում

Ղազախստանի ներդրողները հետաքրքված են Սյունիքի ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալելով

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախական ներդրումային գործակալության պատվիրակությունը երկու ամիսների ընթացքում արդեն երկու անգամ եկել են Հայաստան և կառավարության հետ քննարկել ներդրումային ծրագրերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հուլիսի 6-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀայաստանումՂազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևը: Նրա խոսքով`այդ ծրագրերը կարող են օգտակար լինել Հայաստանի համար:

«Համագործակցությունն արդեն կախված է այն պայմանների հետ, որ կտրամադրի Հայաստանի կառավարությունը: Նախնական քննարկումներն ընթանում էին Սյունիքի ազատ տնտեսական գոտու շուրջ` շինարարության, հյուրանոցային տնտեսության, ծառայությունների մատուցման այլ ոլորտներում: Ներդրումները հնարավոր են միայն, եթե կողմերը բիզնես համագործակցություն ծավալեն»,- ասաց դեսպանը` հավելելով, որ Հայաստանի կառավարության ղեկավարը և համապատասխան նախարարությունը վստահեցրել են, որ ներդրողների համար երկրում բավականին հարմարավետ պայմաններ են: Ուրազաևը նշեց, որ այդ հարցերը մեկ օրում չեն լուծվում. ամեն ինչ հաշվարկվում է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում