Մեծ պատիվ է, որ «Արմենիա» մրցույթ-փառատոնի բացման համերգը մեզ է ընձեռվել. Էդուարդ Թոփչյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենիա» առաջին միջազգային մրցույթ-փառատոնի բացմանը բեմում էր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։ Ծրագրում հնչել են Ալեքսեյ Շորի, Նիկոլո Պագանինիի, Անտոն Բրուքների ստեղծագործությունները։ Որպես մենակատար հանդես է եկել մեծահամբավ ջութակահար Ռոման Կիմը։ Փառատոնը մեկնարկեց հուլիսի 4-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից, ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, խոսելով «Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնի մասին, նշել է, որ հիանալի, գեղեցիկ մրցույթ-փառատոն է՝ հրաշալի արտիստներով։

«Հաճելի է, որ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մասնակցում է, և մեծ պատիվ է, որ մրցույթ-փառատոնի բացման համերգը մեզ է ընձեռվել։ Ուրախ եմ համագործակցության համար և լավ է, որ Սերգեյ Սմբատյանն ու ես հիմա իրար կողքի ենք։ Ես սա ամենաշատն եմ կարևորում։ Դրա արդյունքն այն է լինելու, որ մենք պետք է կարողանանք համատեղ լավ բաների հասնել։ Անընդհատ մտածում ենք այդ ուղղությամբ։ Միասին ամեն ինչ ավելի հեշտ է լինում»,-նշել է Էդուարդ Թոփչյանը՝ ավելացնելով, որ ինչպես բոլոր մրցույթներից, այնպես էլ «Արմենիա» միջազգային մրցույթից ակնկալում է նոր տաղանդների բացահայտում։

Ջութակահար Ռոման Կիմն առաջին անգամ է Հայաստանում։ Ասել է, որ հայ հեղինակների ստեղծագործություններ չի կատարել, բայց շատ լավ ծանոթ է Խաչատրյանի արվեստին և հույս է հայտնել, որ մի օր կներկայացնի նրա Ջութակի կոնցերտը։

«Այսօր կատարել եմ Պագանինիի կոնցերտը։ Պագանինին շատ մեծ նշանակություն ունի ինձ համար։ Իմ կուռքն է, պաշտում եմ նրան մանկուց։ Նրա երաժշտությունը շատ վիրտուոզ է, բեմական»,-շեշտել է ջութակահարը։

«Արմենիա» առաջին միջազգային մրցույթ-փառատոնն անցկացվում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (European Foundation for Support of Culture) նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Մրցույթ-փառատոնի գեղարվեստական ղեկավարն է Սերգեյ Սմբատյանը։ Մրցույթ-փառատոնը կայանում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Նշենք, որ հուլիսի 5-ի առավոտից Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում անցկացվում են «Արմենիա» միջազգային մրցույթի դաշնակահարների առաջին փուլի լսումները։

Հայերեն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում