Մանկական բեսթսելեր 4/18. Երեխաները կարդում են հեքիաթներ արքայադուստրերի մասին
6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագիծը ներկայացնում է մեկ ամսվա ընթացքում ամենից շատ վաճառված մանկական գրքերի ցանկը:
Ցանկ է վերադարձել և առաջին հորիզոնականը զբաղեցրել«Հեքիաթներ արքայադուստրերի մասին» գիրքը: «Արքայադուստր Լինդան», «Կեռնեխ թագավորը» և «Ոսկեծամիկը» հեքիաթները դաստիարակչական են, անչափ հուզիչ և գեղեցիկ: Այս բոլոր հեքիաթները մեկտեղված են վերոնշյալ գրքում:
Ջ. Ռոուլինգի «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը»գիրքը մեկ հորիզոնականով զիջել է իր դիրքերը և երկրորդն է: Առաջին անգամ այն լույս է տեսել 20 տարի առաջ: Վեպի հիման վրա 2001 թվականին նկարահանվել է համանուն ֆիլմը, որը մեծ աղմուկ է բարձրացրել ու արժանացել և՛ փոքրիկների, և՛ մեծահասակների ուշադրությանը:
Մանկական բեսթսելերի երրորդ հորիզոնականումՀանսՔրիստիանԱնդերսենի«Հեքիաթներ»-ն են, որոնք քաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքի, այլև մուլտֆիլմերի ու գեղարվեստական լիամետրաժ ֆիլմերի տեսքով, քանի որ դրանց զգալի մասն էկրանավորվել է:
Չորրորդ տեղն է զբաղեցրելՋ.Ռոուլինգի «Հարի Փոթերը և գաղտնիքների սենյակը»ստեղծագործությունը: Ամառային արձակուրդներն ավարտվում են, և Հարի Փոթերը կրկին վերադառնում է Հոգվարդիվհուկության և կախարդության դպրոց: Դղյակի պատերին հայտնվող սպառնալից գրությունները զգուշացնում են, որ գաղտնիքների սենյակը կրկին բացվել է:
Իր դիրքերը զիջել և հինգերորդ տեղն է զբաղեցրելՀովհաննես Թումանյանի «Հեքիաթներ»գիրքը:Թումանյանի ստեղծագործությունները, մասնավորապես հեքիաթները, որոնք թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով, մշտապես հետաքրքրել են ընթերցողներին: Դրանք միշտ պահանջված են բոլոր սերունդներիկողմից, հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:
Վեցերորդ հորիզոնականում«Արև, արև, եկ, եկ»մանկական բանաստեղծությունների ժողովածուն է, որում զետեղված են տարբեր սերնդի հայ մանկագիրների ստեղծագործություններ:
ՋաննիՌոդարիի«Չիպոլինոյիարկածները»գիրքը վերադարձել է մեր աղյուսակ: Այն յոթերորդ հորիզոնականում է:Այս գրողի ստեղծագործությունը մրգերով և բանջարեղեններով մարմնավորված կերպարների զվարթ աշխարհ է. անգամ գործող անձանց անունները (Չիպոլինո՝ Սոխուկ, սինյոր Պոմիդորո, իշխան Լիմոնե) խոսում են նրանց առանձնահատուկ բնավորության ու պահվածքի մասին: Իրական ու երևակայական աշխարհները մեկտեղվում են, արդյունքում ծնվում է բացառիկ նուրբ ու դիպուկ հումոր, որը, սակայն, հեղինակին չի խանգարում անդրադառնալ ամենալուրջ թեմաներին, օրինակ՝ յուրայինների և օտարների միջև եղած հնարավոր համերաշխության խնդրին:
«100դասականհեքիաթներ»ժողովածուն զիջել է իր դիրքերը և ութերորդն է:Գրքում տեղ են գտել սիրված դասական գրողների հեքիաթները, մեզ հասած առասպելներն ու հայտնի հեքիաթային հերոսները, որոնք կյանքը գրավիչ են դարձնում 4-9 տարեկան երեխաների համար: Ժողովածուն ընդգրկում է այնպիսի սիրված հեքիաթներ, ինչպիսիք են «Թագավորի նոր հագուստը», «Մոխրոտը» և «Ջրահարսը»: Յուրաքանչյուր հեքիաթ պատկերազարդված է գունագեղ նկարներով:
Իններորդ հորիզոնականում հայ մեծանուն գրող ու մանկագիրՂազարոս Աղայանի «Հեքիաթներ»-նեն: Այս ստեղծագործությունները նույնպես թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով և դարձել համաշխարհային ստեղծագործության նմուշներ:
Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է Մարկ Տվենի«Թոմ Սոյերի արկածները»գիրքը: Թոմը մոտ 12 տարեկան տղա է, որը, մոր մահից հետո, ապրում էր իր մորաքույր Պոլլիի տանը։ Վեպում նկարագրվում են տարբեր արկածներ, որոնք տեղի են ունենում Թոմի և նրա ընկերների հետ։ Դրանք մի քանի ամիս են տևում: Արկածների ընթացքում Թոմը հասցնում է գտնել իր սերը, ականատես լինել սպանության և բռնել մարդասպանին, փախչել տնից, դառնալծովահենև ապրել կղզում:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» գրախանութը (53-74-13), «Զանգակ» (23-26-49) և Էդիթ Պրինտ (52-08-48) հրատարակչությունները: Հարցման ժամանակ հաշվի չեն առնվել դասագրքերը:
| Տեղ | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | ![]() |
«Հեքիաթներ արքայադուստրերի մասին» | Բուկինիստ | 63 |
| 2 | ![]() |
Ջ. Ռոուլինգ «Հարի Փոթերը և Փիլիսոփայական քարը» |
Զանգակ | 45 |
| 3 | ![]() |
Հանս Քրիստիան Անդերսեն «Հեքիաթներ» | Արևիկ | 40 |
| 4 | ![]() |
Ջ. Ռոուլինգ «Հարի Փոթերը և Գաղտնիքների սենյակը» |
Զանգակ | 38 |
| 5 | ![]() |
Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» | Արևիկ | 36 |
| 6 | ![]() |
«Արև, արև, եկ, եկ» | Էդիթ Պրինտ | 32 |
| 7 | ![]() |
Ջաննի Ռոդարի «Չիպոլինոյի արկածները» |
Զանգակ | 25 |
| 8 | ![]() |
«100 դասական հեքիաթներ» | Զանգակ | 20 |
| 9 | ![]() |
Ղազարոս Աղայան «Հեքիաթներ» |
Արևիկ | 20 |
| 10 | ![]() |
Մարկ Տվեն «Թոմ Սոյերի արկածները» |
Անտարես | 16 |
«Մանկական բեսթսելերը» ներկայացրեցԱնժելա Համբարձումյանը









