Տնտեսություն

Lydian International-ը Ամուլսարում շինարարական աշխատանքները շարունակելու համար 25 միլիոն դոլար վարկ կստանա

1 րոպեի ընթերցում

 Lydian International-ը Ամուլսարում շինարարական աշխատանքները շարունակելու համար 25 միլիոն դոլար վարկ կստանա

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Lydian International ընկերությունը Հայաստանում Ամուլսարի ոսկու հանքավայրում շինարարական աշխատանքները շարունակելու համար Orion and Resource Capital հիմնադրամից 25 միլիոն դոլար վարկ կստանա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է proactiveinvestors.com-ը:

Առաջին ֆինանսավորումն ընկերությունը կստանա անմիջապես, իսկ երկրորդը՝ ևս 25 միլիոն դոլարի չափով, այս տարվա օգոստոսին:

Lydian International-ը պլանավորում է Ամուլսարում ոսկու առաջին արտադրությունը սկսել 2018թ. կեսերին: «Մենք շատ գոհ ենք, որ այս ֆինանսավորումը ստանում ենք շինարարության թեժ պահին»,- ասել է Lydian International ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Հովարդ Ստեվենսոնը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում