Հասարակական

Սեւանի հանրային լողափերի թիվը մեկով կավելանա

2 րոպեի ընթերցում

Սեւանի հանրային լողափերի թիվը մեկով կավելանա

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւանա լճի տարածքում գործող ծառայությունների մատուցման լողափերի թիվը մեկով կավելանա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանը Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, հանրային լողափերի պատասխանատու Աշոտ Ավալյանն ասաց, որ նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ այդ լողափերն անընդհատ գերծանրաբեռնված են աշխատում: « Նոր լողափը մակերեսով ամենամեծը կլինի, որի նախահաշվային փաստաթղթերն ու քաղաքաշինության նախարարության կողմից տրված դրական եզրակացությունը պատրաստ են, մնացել է գումարների հայթայթումը, որով հիմա զբաղվում ենք: Լողափի կառուցման միայն առաջին փուլի աշխատանքները 109 միլիոն դրամ կարժենան»,-ասաց նա:

Աշոտ Ավալյանի խոսքով` հանրային լողափերի նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտվել են եւ հուլիսի մեկին դրանք պաշտոնապես կբացվեն: «Ծառայություններ մատուցող լողափերը իրենց մեջ ներառում են անվճար բուժսպասարկում, մանկական ժամանցի վայրեր, անվճար հանգստի գոտիներ: Այդ լողափերում բացի սննդի հետ կապված ծախսերից, բոլոր ծառայություններն այս տարի եւս կլինեն անվճար»,-ասաց հանրային լողափերի պատասխանատուն:

Սեւանի շրջակայքում սփռված լողափերի թիվը 11-ն է, որոնցից 3-ը ծառայությունների մատուցման լողափեր են, 8-ը նախատեսված են կարճատեւ հանգստի համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում