ՀՀ պետբյուջե ԵՄ-ի կողմից 2016 թ. 27.5 միլիոն եվրո է հատկացվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական բյուջե 2016 թ. Եվրոպական միության կողմից 27.5 միլիոն եվրո է հատկացվել: Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2016 թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: «Այժմ Եվրոպական Միությունը Հայաստանի քաղաքական և առևտրային գործընկերներից է. 2016 թվականն այդ առումով շատ հագեցած է եղել: Այդ շրջանում ակտիվորեն շարունակվել են բանակցությունները Հայաստան-Եվրամիություն շրջանակային համաձայնագրի վերաբերյալ, բանակցությունների մի քանի փուլ է եղել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

Շավարշ Քոչարյանն ընդգծեց, որ տարվա ընթացքում պաշտոնական բազմաթիվ կարևոր երկկողմանի հանդիպումներ են տեղի ունեցել, որոնց արդյունքում մի շարք կարևոր ձեռքբերումներ են արձանագրվել, այդ թվում՝ 2016-ին ԵՄ-ն 7 մլն եվրո է հատկացրել ընտրական գործընթացների բարեփոխումների համար:

Փոխնախարարը նաև կարևորեց այն հանգամանքը, որ 2017 թվականի սկզբին ավիացիոն գոտու վերաբերյալ երկկողմանի բանակցություններ են սկսվել:

Հայերեն English

ԱԷՄԳ-ն չի պնդել, որ Իրանը միջուկային զենք է մշակում. Գրոսի

Տաշիրում խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Իրանը և Իսրայելը հայտարարել են հարվածները դադարեցնելու մասին

Բուլղարիայի Սվետի Վլասի Արևելյան լողափը բացում է 2026 թվականի սեզոնը. BTA

Խորհրդարանական ընտրությունները ՀՀ քաղաքացիներին ընձեռեցին քաղաքական այլընտրանքների միջև իրական ընտրության հնարավորություն. եվրոպացի դիտորդներ

Իրանը պնդում է, որ լուրջ վնաս է հասցրել Իսրայելին վերջին հարվածների ընթացքում

Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս

ԲՀԿ-ն ԿԸՀ է դիմել իր ստացած քվեների հետ կապված անճշտությունների հարցով

Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Վահագն Խաչատուրյան