Տնտեսություն

ՀՀ Նախագահի աշխատակազմի ծախսերը նվազել են մոտ 5 տոկոսով

1 րոպեի ընթերցում

ՀՀ Նախագահի աշխատակազմի ծախսերը նվազել են մոտ 5 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ծախսերը անցած տարի 2015թ. համեմատ նվազել են մոտ 5 տոկոսով: Ազգային ժողովի պետական, իրավական և մարդու իրավունքների պաշտպանության ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկմանն այս մասին ասաց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը:

«Այս կրճատումը պայմանավորված է մի շարք ծախսերի տնտեսմամբ: 2016 թվականի արդյունքներով՝ տնտեսվել և պետբյուջե է վերադարձվել 439 մլն դրամ», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նա:

2016 թվականի բյուջեով ՀՀ Նախագահի աշխատակազմին հատկացվել է 4,7 մլրդ դրամ, որի կատարողականը կազմել է 90,72 տոկոս: 2016թ. ՀՀ Նախագահի աշխատակազմը իրականացրել է 11 ծրագիր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում