Հնագետները Գորիսում բացառիկ վիշապ քարակոթող են հայտնաբերել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-գերմանական համատեղ ջանքերով վիշապ քարակոթողների ուսումնասիրության արդյունքում Գորիսի տարածքում հնագետները վիշապ քարակոթող են հայտնաբերել, որը եզակի է և տարբերվում է մինչ այժմ հայտնաբերվածներից:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանն ասաց, որ հայկական լեռնաշխարհի տարբեր հատվածներում մինչ այժմ հայտնաբերված վիշապ քարակոթողները քանդակազարդ են եղել: «Մի քանի օր առաջ Գորիսի տարածքում հայտնաբերված քարակոթողը ևս քանդակազարդ է, սակայն սա բացառիկ է նրանով, որ մինչ օրս նմանօրինակ նմուշներ չեն հայտնաբերվել: Վիշապ քարակոթողները հայկական լեռնաշխարհի մոնումենտալ քանդակագործության բացառիկ նմուշներ են, որոնք թվագրվում են Ք.ա. երրորդ հազարամյակով: Դրանք եզակի են, որոնք քարտեզագրվում են միայն հայկական լեռնաշխարհի սահմաններում, եւ դրանից դուրս գոյություն չունեն»,-ասաց Ավետիսյանը՝ հավելելով, որ քարակոթողները ժողովրդի այդ ժամանակվա ինքնության, մշակույթի առանձնահատուկ դրսեւորումներ են:

Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրենի խոսքով` շատ վիշապ-քարակոթողներ ժամանակին իջեցվել են պատվանդաններից, տեղահանվել: «Մենք այդ բոլորը հավաքում ենք, տեղակայում իրենց նախնական վայրերում: Վիշապ քարակոթողներից շատերը վնասված են, շատերը գտնվում են հողի տակ: Դրանք հանդիպում են Գեղամա լեռներում, Արագածի փեշերին, Սյունիքում»,-հավելեց նա:

Հայաստանի բարձր լեռներում ﬕնչ օրս պահպանվել են հնագույն կոթողային հուշարձաններ, որոնք ժողովուրդն ավանդաբար կոչում է «վիշապ»: Խաչքարերի նման, վիշապ- քարակոթողները հանդիպում են ﬕայն Հայկական լեռնաշխարհում: Չնայած ավելի քան ﬔկ դար է, ինչ այս հուշարձանները հայտնի են գիտությանը, սակայն դրանց նշանակության, գործառույթի և թվագրության հետ կապված բազմաթիվ խնդիրներ ﬓում են դեռևս չլուծված: Հայկական լեռնաշխարհի հյուսիսային և հյուսիս-արևելյան տարածքներում (պատմական Հայաստանի Տայք, Գուգարք, Այրարատ և Սյունիք նահանգներ) ներկայացված է «վիշապների» եզակի մշակույթը, որի ստեղծման առանցքային ժամանակահատվածը, ամենայն հավանականությամբ, ﬕջին բրոնզի դարաշրջանն է (Ք.ա. մոտ 2200-1600 թթ.): Պատկանում է Հայկական լեռնաշխարհի երեք հիմնական պատմամշակութային ենթագոտիներից մեկին` կենտրոնական-հյուսիսարևելյանին (Բարձր Հայք, Այրարատ, Տայք, Սյունիք):

Հայերեն English

ԱՄՆ պետքարտուղարը չի մասնակցի ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններին

Ֆրանսիայի նախագահը կարծում է, որ Ուկրաինայի հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտեցել են

Գերմանիայի կանցլերը հայտարարել է ՆԱՏՕ-ի եվրոպական ուղղությունն ամրապնդելու իր ցանկության մասին

Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը

Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ

Կալիֆոռնիայում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Լրագրության ապագան՝ նոր տեխնոլոգիաների ու ժամանակակից մարտահրավերների պայմաններում. ամփոփվել են Գլոբալ մեդիայի ֆորումի աշխատանքները

ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը

ՆԳՆ ՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրել

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը