Սպորտ

Բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը պարտություն կրեց

1 րոպեի ընթերցում

Բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը պարտություն կրեց

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Կարեն Տոնականյանը դուրս մնաց Եվրոպայի առաջնության մեդալների համար պայքարից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում Հայաստանը ներկայացնող 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը պարտություն կրեց:

Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը շարունակում է միայն 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, ով այսօր հաղթանալ էր տոնել և դուրս էր եկել կիսաեզրափակիչ փուլ: Եզրափակչի համար մենամարտը Բաչկովը կանցկացնի հունիսի 23-ին՝ մրցելով Լեհաստանի ներկայացուցիչ Մաթյոս Թոմաս Պոլսկիի հետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում