1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատային օլիմպիադայի հաղթող գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը հաղթել է «National Open» միջազգային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ Լաս-Վեգաս քաղաքում տեղի ունեցավ«National Open» միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 54 շախմատիստ՝ այդ թվում 10 գրոսմայստեր: Մրցաշարի միանձնյա հաղթող դարձավ գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը: Մեր շախմատիստը 6 հնարավորից վաստակեց 5 միավոր: 4.5 միավորով Իլյա Նիժնիկը գրավեց երկրորդ հորիզոնականը, իսկ Դմիտրի Գորդիևսկին եզրափակեց լավագույն եռյակը: