Կառավարության ծրագրի առանցքը կազմում են լայնամասշտաբ բարեփոխումները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19ՀՈՒՆԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ կառավարությունը ներկայացնում է 2017-2022 թվականների ժամանակահատվածում երկրի կայուն զարգացումը երաշխավորող գործունեության ծրագիր, որի առանցքը կազմում են լայնամասշտաբ բարեփոխումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ մասին նշված է ծրագրում, որն արտահերթ նիստում հավանության է արժանացել կառավարության կողմից և ներկայացվել Ազգային ժողով:

Կառավարության ծրագիրը հենվում է ՀՀ նախագահի ուղերձի, Հայաստանի հանրապետական կուսակցության և Հայ հեղափոխական դաշնակցության նախընտրական ծրագրերի և կոալիցիոն հուշագրի սկզբունքների, ինչպես նաև լայն հասարակությունում շրջանառվող առաջադեմ գաղափարների վրա: Ծրագիրը միտված է առարկայական, բայց, միևնույն ժամանակ, ինստիտուցիոնալ և հեռանկարային լուծումներ տալու հասարակությունում լայն քննարկման առարկա դարձած այն ախտորոշումներին, որ 2017 թվականի սկզբին հրապարակել է ՀՀ կառավարությունը:

Գործադիրը նպատակադրված է ապահովել մեր երկրի անվտանգությունը, ինչպես նաև այդ գերագույն խնդիրը հաջողությամբ լուծելու համար անհրաժեշտ տնտեսական առաջընթացը՝ արտացոլելով այն կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում: Ծրագիրը միտված է կայուն տնտեսական աճի միջոցով ապահովելու ամուր պաշտպանությամբ կոփված խաղաղություն,ներառական աճ՝ հանրության բոլոր հատվածների համար, հանրային կյանքում ակտիվ ներգրավվածություն՝ Հայաստանի բոլոր քաղաքացիների համար: Ծրագրում նշված է, որ Հայաստանը պետք է դառնա ամբողջ հայության միավորման, նրա հնարավորությունների, կապերի օգտագործման և ամբողջ ներուժի իրացման կենտրոն: Սույն ծրագրով նախատեսվող բարեփոխումների կենտրոնում ՀՀ քաղաքացին է, իսկ ծրագրի հաջողության գրավականը մեր քաղաքացիների նախաձեռնողական և ակտիվ մասնակցությունն առաջարկվող բարեփոխումներին:

Այդ բարեփոխումները պետք է ապահովեն ՀՀ քաղաքացու բարեկեցիկ կյանքով ապրելու հնարավորություններն ու կարողություններն անընդհատ ընդլայնելու կայուն երաշխիքները: Նման իրավունքների իրացումը կարող է արդյունավետ իրագործվել միայն գործուն սահմանադրաիրավական համակարգում: Այս առումով, ըստ կառավարության, առավել, քան կարևոր է ապահովել ՀՀ սահմանադրությամբ ամրագրված խորհրդարանական կառավարման համակարգին սահուն անցումը: ՀՀ կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը խորհրդարանական համակարգում պետական կառավարման արդյունավետությունը, հանրության առջև իշխանության պատասխանատվությունը և հաշվետվողականությունը, իրավունքի գերակայությունն ապահովող օրենսդրական հիմքեր ստեղծելու գործում:

Հայերեն English Русский

ԱԷՄԳ-ն չի պնդել, որ Իրանը միջուկային զենք է մշակում. Գրոսի

Տաշիրում խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Իրանը և Իսրայելը հայտարարել են հարվածները դադարեցնելու մասին

Բուլղարիայի Սվետի Վլասի Արևելյան լողափը բացում է 2026 թվականի սեզոնը. BTA

Խորհրդարանական ընտրությունները ՀՀ քաղաքացիներին ընձեռեցին քաղաքական այլընտրանքների միջև իրական ընտրության հնարավորություն. եվրոպացի դիտորդներ

Իրանը պնդում է, որ լուրջ վնաս է հասցրել Իսրայելին վերջին հարվածների ընթացքում

Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս

ԲՀԿ-ն ԿԸՀ է դիմել իր ստացած քվեների հետ կապված անճշտությունների հարցով

Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Վահագն Խաչատուրյան