Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ գյուղում ընկուզենու 100 տնկի է ջերմահարվել

1 րոպեի ընթերցում

Վայոց ձորի մարզի Գետափ գյուղում ընկուզենու 100 տնկի է ջերմահարվել

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունիսի 17-ին, ժամը 19:34-ին տեղեկություն է ստացել, որ Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի «Ղռեր» կոչվող հանդամասում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:38-ին, մարվել՝ 21:48-ին:

Այրվել է 70 հա խոտածածկ տարածք, ջերմահարվել՝ 100 ընկուզենու տնկի:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, հունիսի 16-ին, ժամը 14:19-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Մոզ թաղամասի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:43-ին, մարվել՝ 15:15-ին:

Այրվել է մոտ 0,5 հա խոտածածկույթ:

Վայոց ձորի մարզ, Գետափ գյուղ, ընկուզենի, տնկի, ջերմահարվել, խոտածածկույթ

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում