Սպասվող լրահոս 19.06.2017

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

ՀՀ սփյուռքի նախարարությունում այսօր` հունիսի 19-ին, կմեկնարկի սփյուռքահայ երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի 2017թ. առաջին փուլը: Ողջույնի խոսքով հանդես կգա նախարար Հրանուշ Հակոբյանը: Առաջին փուլին մասնակցում է 163 սփյուռքահայ պատանի ու աղջիկ 7 երկրից:

Հայաստանի սփյուռքի նախարարությունն ու Կիպրոսի հումանիտար և արտերկրյա հարցերով նախագահի հանձնակատարի գրասենյակը կստորագրեն համագործակցության հուշագիր: Հուշագրի ստորագրումից հետո կցուցադրվի ֆիլմ՝ ՀՀ սփյուռքի նախարարության գործունեության վերաբերյալ:

Հունիսի 20-ը Փախստականների միջազգային օրն է: Օրվան ընդառաջ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի, Միգրացիոն պետական ծառայության, ՀՀ սփյուռքի նախարարության ներկայացուցիչները կխոսեն Հայաստանում փախստականների խնդիրների մասին, կանդրադառնան դրանց լուծմանն ուղղված քայլերին, ինչպես նաև դժվար կացության մեջ հայտնված սիրիահայերի աջակցման ծրագրերին:

«Զանգակ» հրատարակչությունը հունիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ն իրականացնելու է «Ամառային ընթերցանություն» գրքերի փոխանակման ամենամյա ծրագիրը: Ծրագրի շրջանակում մայրաքաղաքի և մարզերի գրախանութներում կիրականացվեն տարբեր միջոցառումներ: Այսօր ծրագրի մանրամասներ կներկայացնեն «Զանգակ» հրատարակչության մանկապատանեկան բաժնի խմբագիր, թարգմանիչ, հեքիաթագետ Ալվարդ Ջիվանյանը, «Ամառային ընթերցանություն» մանկապատանեկան ծրագրի կազմակերպիչներ Մարիաննա Աճեմյանը և Սոնա Հովհաննիսյանը:

Սպորտային անցուդարձից: Մինսկում ավարտված Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունում Հայաստանը ներկայացնող պատանի շախմատիստները՝ Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Արթուր Դավթյանը և Արման Միքայելյանը հիանալի ելույթ են ունեցել: 4 շախմատիստներն էլ լրացրել են գրոսմայստերի նորմա: Առաջին անգամ է, որ մեկ մրցաշարում Հայաստանը ներկայացնող 4 շախմատիստ լրացնում են գրոսմայստերի նորմա: Այսօր սպասվող ասուլիսում շախմատիստները կներկայացնեն իրենց հաջողությունները:

Ըմբշամարտի ֆեդերացիան մեկնաբանում է Թբիլիսիում կայացած հունահռոմեական և ազատ ոճի ըմբիշների արդյունքները և Արթուր Ալեքսանյանի հետ կապված միջադեպը: Լրագրողների հետ կհանդիպեն հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Արսեն Բադալյանը և այլք: Հիշեցնենք, որ 98 կգ քաշային կարգի եզրափակիչ գոտեմարտում Արթուր Ալեքսանյանը մրցում էր Ռևազ Նադարեիշվիլու հետ, սակայն վրացի ըմբիշի օգտին արված կողմնակալ մրցավարության պատճառով վիճաբանություն էր սկսվել, և հայ օլիմպիական չեմպիոնը եզրափակիչ գոտեմարտն ավարտին չէր հասցրել:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին