Արագածոտնում գայլերը 100 գլուխ ոչխար են հոշոտել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղի արոտավայրում գայլերը մոտ 100 գլուխ ոչխար են հոշոտել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակերի նախարարությունից, ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչին:
Կարդացեք հոդվածը` English