Սպասվող լրահոս. 13.06.2017

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով այսօր` հունիսի 13-ին, Հայաստան կայցելի Էստոնիայի արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերը: Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։ Այսօր կկայանան Հայաստանի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը: Այցի շրջանակում Էստոնիայի արտգործնախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ:

Երևանում կկայանա Հայաստանի և Տաջիկստանի միջև տնտեսական համագործակցության հարցերով հայ-տաջիկական միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստը: Նիստի համանախագահներն են. հայկական կողմից՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, տաջիկական կողմից՝ Տնտեսական զարգացման և առևտրի նախարար Նեմատուլո Խիկմատուլլոզոդան: Նիստի ընթացքում կքննարկվեն երկու երկրների առևտրատնտեսական հարաբերություններին առնչվող հարցեր: Նիստի ավարտին կստորագրվի արձանագրություն:

ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) նախագահ Շինիչի Կիտաoկան կայցելեն Լոռու մարզի Սպիտակ քաղաք: Նրանք ծաղիկներ կդնեն 1988թ. Սպիտակի երկրաշարժի և 2011թ. Արևելյան Ճապոնիայի Մեծ երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքարերի մոտ` հարգելով զոհերի հիշատակը: Միջոցառմանը ներկա կլինի նաև ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին:

Լրագրողների հետ կհանդիպի ՀՅԴ հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նա կանդրադառնա տարածաշրջանային գործընթացների վրա աշխարհաքաղաքական զարգացումների հնարավոր ազդեցությանը:

Մայիսի վերջին կառավարության նիստին վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներից մեկը վերաբերում էր շենքերի, շինությունների տանիքների և արտաքին այլ տարրերի միասնական ոճ սահմանելուն: Այսօր` լրագրողների հետ հանդիպմանը, ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի Շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության խորհրդատու Ալեքսանդր Մովսիսյանը, Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը կանդրադառնան վարչապետի հանձնարարականին և մինչ այժմ կատարած քայլերին:

Ավ.Իսահակյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Դե անիմացրու» համակարգչային անիմացիոն մրցույթի մրցանակաբաշխությունը: Հաղթողներին կհանձնվեն մրցանակները, իսկ մնացած մասնակիցները կստանան վկայագրեր: «Դե անիմացրու» համակարգչային անիմացիոն մրցույթը ամենամյա է, որի ժամանակ տարբեր դպրոցների և խմբակների երեխաները պատրաստում են անիմացիոն տեսահոլովակներ Ավ.Իսահակյանի ստեղծագործությունների հիման վրա:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին