5 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ,7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագիծը ներկայացնում է մեկ ամսվա ընթացքում ամենից շատ վաճառված մանկական գրքերի ցանկը:
Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում Ջ. Ռոուլինգի «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը»գիրքն է: Առաջին անգամ այն լույս է տեսել 20 տարի առաջ: Վեպի հիման վրա 2001 թվականին նկարահանվել է համանուն ֆիլմը, որը մեծ աղմուկ է բարձրացրել ու արժանացել և՛ փոքրիկների, և՛ մեծահասակների ուշադրությանը:
Մեկ հորիզոնականով իր դիրքերը բարելավել և երկրորդ տեղն է զբաղեցրելՋ. Ռոուլինգի «Հարի Փոթերը և գաղտնիքների սենյակը»ստեղծագործությունը: Ամառային արձակուրդներն ավարտվում են, և Հարի Փոթերը կրկին վերադառնում է Հոգվարդի վհուկության և կախարդության դպրոց: Դղյակի պատերին հայտնվող սպառնալից գրությունները զգուշացնում են, որ գաղտնիքների սենյակը կրկին բացվել է:
Իր դիրքերն անհամեմատ բարելավել և երրորդ տեղն է զբաղեցրելՀովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» գրքը:Թումանյանի ստեղծագործությունները, մասնավորապես հեքիաթները, որոնք թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով, մշտապես հետաքրքրել են ընթերցողներին: Դրանք միշտ պահանջված են բոլոր սերունդներիկողմից, հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:
Առաջնից չորրորդ հորիզոնական է իջել «Արև, արև, եկ, եկ»մանկական բանաստեղծությունների ժողովածուն, որում զետեղված են տարբեր սերնդի հայ մանկագիրների ստեղծագործություններ:
Քնելուց առաջ հեքիաթներ լսել սիրում են բոլոր փոքրիկները: Հինգերորդ տեղում «Հեքիաթներ քնելուց առաջ»ժողովածուն է, որը ներառում է պարտադիր ընթերցելու յուրահատուկ հեքիաթներ:
Վեցերորդ հորիզոնականում «Երեք պատմվածք Շերլոք Հոլմսի արկածներից»գիրքն է: Գրքում ներկայացված են Արթուր Կոնան Դոյլի՝ շատերի կողմից սիրված հերոս Շերլոկ Հոլմսի զանազան արկածները:
«100դասականհեքիաթներ»ժողովածուն զիջել է իր դիրքերը և յոթերորդն է;Գրքում տեղ են գտել սիրված դասական գրողների հեքիաթները, մեզ հասած առասպելներն ու հայտնի հեքիաթային հերոսները, որոնք կյանքը գրավիչ են դարձնում 4-9 տարեկան երեխաների համար: Ժողովածուն ընդգրկում է այնպիսի սիրված հեքիաթներ, ինչպիսիք են «Թագավորի նոր հագուստը», «Մոխրոտը» և «Ջրահարսը»: Յուրաքանչյուր հեքիաթ պատկերազարդված է գունագեղ նկարներով:
Մանկական բեսթսելերի ութերորդ հորիզոնականումՀանսՔրիստիանԱնդերսենի«Հեքիաթներ»-ն են, որոնք քաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքի, այլև մուլտֆիլմերի ու գեղարվեստական լիամետրաժ ֆիլմերի տեսքով, քանի որ դրանց զգալի մասն էկրանավորվել է:
Իններորդ տեղում«Հայ ժողովրդական հեքիաթներ»-ն են: Գրքում ներկայացված են հեքիաթներ, որոնք չափազանց հետաքրքիր են, դաստիարակչական:
Վարկանիշային աղյուսակը եզրափակում է «Լինում է, չի լինում» հեքիաթների պատկերազարդ ժողովածուն: Հանս Քրիստիան Անդերսենի, Գրիմ եղբայրների, Շառլ Պերոյի, Գաբրիել դը Վիլնյովի հեքիաթների հերոսները փոքրիկների ամենասիրածներն են: Այս հեքիաթների նոր նկարազարդումներն էլ ավելի հետաքրքիր են դարձնում ընթերցումը:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» գրախանութը (53-74-13), «Զանգակ» (23-26-49) և Էդիթ Պրինտ (52-08-48) հրատարակչությունները: Հարցման ժամանակ հաշվի չեն առնվել դասագրքերը:
| Տեղ | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 |
Ջ. Ռոուլինգ «Հարի Փոթերը և Փիլիսոփայական քարը» |
Զանգակ | 56 | |
| 2 |
Ջ. Ռոուլինգ «Հարի Փոթերը և Գաղտնիքների սենյակը» |
Զանգակ | 43 | |
| 3 |
Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» |
Արևիկ | 36 | |
| 4 | «Արև, արև, եկ, եկ» | Էդիթ Պրինտ | 32 | |
| 5 | «Հեքիաթներ քնելուց առաջ» | Բուկինիստ | 29 | |
| 6 | «Երեք պատմվածք Շերլոք Հոլմսի արկածներից» | Անդրանիկ | 28 | |
| 7 | «100 դասական հեքիաթներ» | Զանգակ | 24 | |
| 8 |
Հանս Քրիստիան Անդերսեն «Հեքիաթներ» |
Արևիկ | 23 | |
| 9 | «Հայ ժողովրդական հեքիաթներ» | Հաշ ընդ Հաշ | 22 | |
| 10 |
«Լինում է չի լինում» պատկերազարդ հեքիաթներ |
Զանգակ | 19 |