Քաղաքականություն

Վարչապետ Կարեն Կարապետյանը հրաժարական տալու որևէ պատճառ չունի. Նախագահ Սարգսյան

1 րոպեի ընթերցում

Վարչապետ Կարեն Կարապետյանը հրաժարական տալու որևէ պատճառ չունի. Նախագահ Սարգսյան

ԿՈՂԲ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հրաժարական տալու որևէ պատճառ չունի: Այս մասին Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Կողբի զորամասում կայացած խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ հերքելով իր և վարչապետի միջև լարված հարաբերությունների և Կարեն Կարապետյանի հրաժարականի վերաբերյալ հրապարակ նետվածլուրերը:

«Իսկ պարբերաբար հրապարակվող լուրերը իբր գոյություն ունեցող հակասությունների, հակամարտության մասին, մտացածին են: Մենք թե' կուսակցության, թե' իշխանության մակարդակով շատ լավ հասկանում ենք, թե ովքեր են այդ բեմականացման հեղինակները, ինչպիսին են նրանց ցանկությունները, բայց կարծում եմ, որ դա իրավիճակի վրա որևէ ազդեցություն ունենալ չի կարող»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ՀՀ Նախագահը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում