Հասարակական

Արցախում զինծառայողների ջրահեղձման դեպքից հետո զորամասի հրամանատարն ու տեղակալները պաշտոնանկ են արվել

1 րոպեի ընթերցում

Արցախում զինծառայողների ջրահեղձման դեպքից հետո զորամասի հրամանատարն ու տեղակալները պաշտոնանկ են արվել

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասում ժամկետային 3 զինծառայողների ջրահեղձման դեպքից հետո զորամասի պաշտոնատար անձինք ենթարկվել են պատասխանատվության: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը:

«Պաշտոնանկ են արվել զորամասի հրամանատարն ու երկու տեղակալները: Որոշ զինծառայողների ենթարկել են կարգապահական տույժի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտնեց Հակոբյանը:

Մայիսի 8-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում. Մատաղիսի զորամասի հարևանությամբ գտնվող ջրամբարն էր ընկել «ՈՒԱԶ-315195» մակնիշի ավտոմեքենան, որի հետևանքով վարորդն ու 2 ուղևորները ջրահեղձ էին եղել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում