Արցախ

Մարսելում հրդեհի հետևանքով մահացել է ՀՀ երեք քաղաքացի

1 րոպեի ընթերցում

Մարսելում հրդեհի հետևանքով մահացել է ՀՀ երեք քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական Մարսել քաղաքի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մահացած 4 անձանցից 3-ը ՀՀ քաղաքացիներ են: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ ավելացնելով, որ հրդեհի հետևանքով մահացել է Քոչարյանների ընտանիքի 3 անդամ, իսկ ընտանիքի հայրը՝ Արսեն Քոչարյանը, այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հրդեհը բազմահարկ շենքում բռնկվել է գիշերը ժամը 03.00-ի սահմաններում։ Տարհանվել է 20 բնակիչ:

Մարսելի դատախազ Քսավիե Տարաբոն նշել է, որ առայժմ հայտնի չէ հրդեհի պատճառը, կատարվում է քննություն: Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենն իր հերթին նշել է, որ խորապես ցավում է տեղի ունեցածի կապակցությամբ իր ցավակցությունները հայտնել զոհերի հարազատներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում