ՀՀ-ի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագիրը կողմերի միջև համագործակցության նոր հեռանկարներ կբացի
1 րոպեի ընթերցում
![ՀՀ-ի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագիրը կողմերի միջև համագործակցության նոր հեռանկարներ կբացի](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/05/892325.jpg)
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդարանը ոգևորված է Հայաստանի և Եվրոպական Միության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագրի նախաստորագրմամբ և պատրաստ է ակտիվ մասնակցություն ունենալ գործընթացում: Մայիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիստերը:
«Այս համաձայնագիրը հիմք կլինի մեր հարաբերությունների խորացման համար և համագործակցության և զարգացման նոր հեռանկարներ կբացի: Կարող եք ակնկալել Եվրոպական խորհրդարանի ակտիվ մասնակցությունը, քանի որ վերջում այս համաձայնագրին պահանջվելու է խորհրդարանի համաձայնությունը: Ուստի այս համաձայնագրի վերաբերյալ զեկույց է պատրաստելու արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, որը հիմք է հանդիսանալու խորհրդարանի համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:
Նա հավելեց, որ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է և միևնույն ժամանակ ստորագրում է այս հավակնոտ համաձայնագիրը ԵՄ-ի հետ: «Մենք լիարժեք աջակցություն ենք հայտնում այս համաձայնագրին և վստահ ենք, որ մեր ապագա համագործակցության հիմքում պետք է դրված լինեն միասնական արժեքները»,- եզրափակեց նա: