Սպորտ

Գրողների շախմատի առաջնությանը հաղթանակը կիսեցին Թադևոս Խաչատրյանն ու Սերգեյ Վարոսյանը

1 րոպեի ընթերցում

Գրողների շախմատի առաջնությանը հաղթանակը կիսեցին Թադևոս Խաչատրյանն ու Սերգեյ Վարոսյանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրողների միության անդամների շախմատի առաջնությունն անցկացվեց մայիսի 24-ին Հայաստանի գրողների միությունում: Շախմատային մրցաշարին մասնակցեց ութ գրող: Հաղթողները հայտնի դարձան մայիսի 25-ին: Առաջին տեղը կիսեցին Թադևոս Խաչատրյանն ու Սերգեյ Վարոսյանը, ովքեր իրենց պարտիան ավարտեցին ոչ-ոքի արդյունքով:

«Արմենպրես»-իհաղորդմամբ`երրորդ տեղը զբաղեցրեց Ալեքսան Գոմցյանը, չորրորդը` Արմենակ Ղազինյանը, իսկ հինգերորդ տեղը գրավեց Էդվարդ Անտինյանը:

Շախմատի առաջնությանը մասնակցեցին Ալեքսան Գոմցյանը, Սամվել Կոսյանը, Արմենակ Ղազինյանը, Սերգեյ Մուրադյանը, Հովհաննես Պապիկյանը, Էդվարդ Անտինյանը, Թադևոս Խաչատրյանը, Սերգեյ Վարոսյանը:

Առաջին տեղի զբաղեցրած գրողները 11 000-ական դրամներ ստացան, երրորդ տեղը զբաղեցրած մասնակցին տրվեց 7000 դրամ, իսկ չորրորդ և հինգերորդ տեղերը գրավված գրողներին պատվոգրեր հանձնվեցին:

Գրողների շախմատի առաջնությունը նախաձեռնել է Հայաստանի գրողների միությունը և շախմատիստ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի աշխատակից Աղասի Ինանցը: Աղասի Ինանցի օժանդակությամբ գրողների միությանը նվիրել են սեղաններ, շախմատներ, ժամացույցներ: Ակումբի անդամները հանդիպում են նաև մարզիկների ու շախմատիստների հետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում