Սպասվող լրահոս. 23.05.2017

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Իրանն ու Հայաստանը զարգացնում են համագործակցությունը սննդամթերքի անվտանգության ոլորտում: Այսօր` մայիսի 23-ին, ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի կունենա ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի և Իրանի Իսլամանական Հանրապետության Ջիհադ գյուղատնտեսության նախարար Մահմուդ Հոջջաթիի հանդիպումը: Կստորագրվի փոխըմբռնման հուշագիր ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և Իրանի Ջիհադ գյուղատնտեսության բույսերի պաշտպանության կազմակերպության միջև բույսերի պաշտպանութան և բույսերի կարանտինի բնագավառում համագործակցության վերաբերյալ: Հանդիպումից հետո երկու երկրների գյուղատնտեսության նախարարները հանդես կգան համատեղ ճեպազրույցով:

ՀՀ սփյուռքի նախարարությունում կանցկացվի ՀՀ սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը: Հասարակական խորհրդի նիստին կներկայացվեն զեկուցումներ ՀՀ Կառավարության 2016-17թթ. ծրագրի «Սփյուռք» բաժնում ընդգրկված միջոցառումների կատարման ընթացքի, 2016թ. Սփյուռքի հայկական կրթական հաստատություններին ուսումնական գրականության և օժանդակ նյութերի տրամադրման ու առաքման ծրագրի արդյունքները: Անդրադարձ կկատարվի «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համահայկական համաժողովի նախապատրաստական աշխատանքներին:

Լրագրողների հետ կհանդիպի ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանը: Նա կներկայացնի ՀՀ ՊՆ ռազմաքաղաքական հարաբերություններին ու միջազգային ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր։

Աշխարհաքաղաքական գործընթացներին ու տարածաշրջանային զարգացումների վրա դրանց հնարավոր հետևանքների մասին իր վերլուծությունները կներկայացնի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Մայիս ամիսը հայտարարվել է մաշկի մելանոմա հիվանդության դեմ պայքարի ամիս: ՀՀ ԱՆ «Մաշկաբանության և սեռվարակաբանության բժշկագիտական կենտրոն»-ն օրերս իրականացրել մելանոմայի վաղ ախտորոշման հետազոտման ակցիա: Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի տնօրեն Միքայել Սահակյանը, Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի մաշկային բաժանմունքի վարիչ Գևորգ Շաքարյանը կներկայացնեն մաշկի մելանոմա հիվանդության միտումները, վիճակագրական տվյալները:

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ՀՀ սփյուռքի նախարարությունը, ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ կազմակերպում է դասական երաժշտության համերգ՝ նվիրված Լեհահայ համայնքի կազմավորման 650-ամյակին: Համերգին կմասնակցի ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը: Համերգին ելույթներով հանդես կգան Կումիտասի անվան պետական կոնսերվատորիայի սաները:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին