Հասարակական

Բյուրականի աստղադիտարանում կադրերի պակաս կա

3 րոպեի ընթերցում

Բյուրականի աստղադիտարանում կադրերի պակաս կա

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բյուրականի աստղադիտարանում կադրերի պակաս կա: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Բյուրականի աստղադիտարանի նորընտիր տնօրեն Արեգ Միքայելյանը:

«Որոշ երիտասարդներ գալիս են, բայց դա քիչ է: Շատ երիտասարդներ այսօրվա պատկերացումներով են շարժվում, այն է ` ընտրել մասնագիտություններ, որոնք ավելի լավ են վճարվում: Ցավոք, խելացի երիտասարդները, որոնց ներուժն առավելապես պետք է գիտության մեջ, գերադասում են պետական պաշտոնյաների օգնականներ լինել, քան գիտնական»,- նշեց Արեգ Միքայելյանը:

Այսօր Բյուրականի աստղադիտարանում աշխատում է 40 աշխատակից, որոնցից 11-ը՝ երիտասարդներ: Սա այն դեպքում, երբ խորհրդային տարիներին Բյուրականի աստղադիտարանում աշխատում էին մոտ 150 մարդ:

«Ճիշտ է, գիտնականին պետական հատկացումները քիչ են, սակայն երիտասարդները ներգրավված են միանգամից մի քանի ծրագրերում և միջինը 250-300 հազար դրամ աշխատավարձ են ստանում: Այսինքն` ամեն դեպքում տարբեր աղբյուրներից մենք հնարավորություններ գտնում ենք»,-ասաց Արեգ Միքայելյանը:

Նա տեղեկացրեց, որ Բյուրականի աստղադիտարանն ունի տեխնիկական հագեցվածության խնդիր: Ամենամեծ դիտակը, որը խորհրդային տարիներին համարվում էր աշխարհում 7-րդը, այժմ միայն 50-րդն է և համարվում է միջին որակի աստղադիտակ:

«Թե տիեզերական հետազոտություններում, թե ցամաքային աստղագիտության գծով մենք կտրուկ ետ մնացինք: Պատճառը ներդրումների պակասն է: Խորհրդային տարիներին չհասցվեց իրականացնել նոր տեխնոլոգիաների ներմուծում, անկախության առաջին տարիներն էլ ծանր շրջան էր: Եվ այդպես ետ ընկանք: Հիմա կա, իհարկե, ճանապարհ: Իմ կարծիքով, մեր լավագույն ճանապարհն է օգտագործել ամերիկյան, եվրոպական խոշոր նախագծերի արդյունքները, որոնք աստղագիտության մեջ բաց են դրված: Կարելի է հնարամիտ ծրագիր ներկայացնելով` ուրիշի ներդրումներով մեծ արդյունքի հասնել»,-ասաց նա:

Խոսելով աստղադիտարանի վերջին տարիներին կատարած աշխատանքից` Արեգ Միքայելյանը նշեց, որ բազմաթիվ նոր տիեզերական օբյեկտներ են հայտնաբերել, որոնց շնորհիվ պարզվում է տիեզերքի պատկերը:

«Մենք բազմաթիվ երիտասարդ աստղեր ենք հայտնաբերել: Դա շարունակվող գործընթաց է, որի սկիզբը դրվել է դեռ Վիկտոր Համբարձումյանի օրոք: Երիտասարդ աստղերի առկայությունը նշանակում է, որ տիեզերքում ներկայում էլ տեղի են ունենում էվոլյուցիոն պրոցեսներ: Նախկինում կարծում էին, որ տիեզերքը ստեղծվել է միլիարդավոր տարիներ առաջ և որևէ լուրջ փոփոխություն տեղի չի ունեցել, աստղերը ծեր են: Երիտասարդ աստղերի հայտնաբերմամբ ապացուցվեց հակառակը: Դրանից հետո, աստղադիտարանի գլխավոր ուղղություններից մեկը դարձավ հնարավորին չափ փորձել ավելի շատ այդպիսի աստղեր հայտնաբերելը, մեծ վիճակագրություն կուտակելով, դրանց էվոլյուցիան հասկանալ:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում