Երևանյան բեսթսելեր 4/61. Սվետլանա Ալեքսիևիչի «Ցինկե տղաները» ամենավաճառվածների ցանկում է
7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը գլխավորում էԷդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ»ժողովածուն, որը հեղինակի երկրորդ գիրքն է: Այն մարդկային բարդ հարաբերությունների մասին է` սեր, ընկերություն, դավաճանություն: Հեղինակը փորձել է անդրադառնալ հարցերի, որոնք դուրս են բուն սիրային հարաբերություններից:
Ինչպես նախորդ, այնպես էլ այս շաբաթՄարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»գիրքը երկրորդն է: Վեպում նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծերության հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ դա հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակում է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր` հայ լինելու լուրը թյուրիմացություն է:
Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը»կրկիներրորդ տեղում է: Ուայլդի միակ հրատարակված վեպն է և աշխարհում ամենաընթերցվող գրքերից է։ Առաջին անգամ լույս է տեսել 1890 թվականի հուլիսին անգլիական թերթերից մեկում։
Չորրորդ հորիզոնականում է բելառուս գրող և լրագրող Սվետլանա Ալեքսիևիչի «Ցինկե տղաները» գիրքը: Հեղինակն արժանացել է գրականության բնագավառում 2015 թ. Նոբելյան մրցանակին: «Պատերազմը կնոջ դեմք չունի», «Ցինկե տղաները», «Վերջին վկաները» գեղարվեստական-վավերագրական գրքերը, որոնք պատմում են Հայրենական մեծ պատերազմի և Աֆղանստան զորք մտցնելու մասին,հայերեն թարգմանել է Հովհաննես Այվազյանը: Ալեքսիևիչը նաև ստացել Է Ռեմարկի մրցանակը (2001 թվական), Քննադատության ազգային մրցանակը (ԱՄՆ, 2006 թվական), այլ մրցանակներ: Նա այսպես է ձևակերպում իր գրականության էությունը. «Ես միշտ ուզում եմ հասկանալ, թե որքան է մարդը մարդու մեջ: Եվ ինչպե՞ս պաշտպանել այդ մարդուն մարդու մեջ»:
Աղյուսակ է վերադարձել և հինգերորդ հորիզոնականը զբաղեցրել ԷդգարՀարությունյանի«Նվիրվելուարվեստըկամձոն վարդին» բանաստեղծություններիժողովածուն:
Սպենսեր Ջոնսոնի «Ո՞ւր է իմ պանիրը»գիրքն այս շաբաթ բարելավել է իր դիրքերը և վեցերորդն է: Ստեղծագործության չորս հերոսներն առերեսվում են փոփոխությանը, և յուրաքանչյուրը յուրօրինակ վարքագիծ է դրսևորում: Դոկտոր Սպենսեր Ջոնսոնը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը, սակայն, ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:
ՌեյԲրեդբըրիի«Ֆարենհայթ451»-ըվերադարձել է վարկանիշային աղյուսակ և յոթերորդն է: Հրկիզող Գայ Մոնթագի ընտանիքը տան հեռուստապատերն են, որոնց ստեղծած իրականության գրկում ապրում է Միլդրեդը՝ նրա կինը: Ամերիկյան զվարճանքի հասարակությունը վաղուց այլևս չի հանդուրժում գրքեր՝ համարելով դրանք դժբախտության աղբյուր, իսկ թաքստոցները կամովին մատնում է հրկիզողներին:
Շուտով, սակայն, գրքեր կգտնվեն նաև Մոնթագի տանը: Ֆիզիկական փախուստը նաև մտածելու սովորույթին վերադառնալու ճանապարհն է:
Բրազիլացի գրողՊաուլու Կոելյուի«Ալքիմիկոսը»վեպն այս անգամ ութերորդն է: Այն աշխարհի 117 երկրներում 67 լեզուներով թարգմանված բացառիկ գրքերից է: Այն շարունակում է մնալ Բրազիլիայում ամենաշատ վաճառված գիրքը և համարվում է Գինեսի ռեկորդակիր: 2002թ. պորտուգալական «Դե Լետրաշ» ամսագիրը, որը համարվում է տեղական գրականության հրատարակման և գրական շուկայի հեղինակությունը, հայտարարել է, որ «Ալքիմիկոսի» վաճառված օրինակների քանակը գերազանցում է պորտուգալերեն գրված որևէ այլ գրքի վաճառված օրինակների քանակին:
ՋորջՕրուելի«1984»վեպը իններորդ հորիզոնականում է: Այն լույս էտեսել Անտարես» հրատարակչության«Արգելված գրքեր»մատենաշարով: Գիրքը մինչև օրս բազմաթիվ երկրներում նման պիտակ է կրում:
Ցանկը եզրափակում է Արամ Պաչյանի «Ցտեսություն, ծիտ»վեպը, որն առաջին անգամ հրատարակվել է 2012 թվականին: Գրքի լրամշակված տարբերակի շնորհանդեսն անցկացվեց ապրիլի 19-ին: «Ցտեսություն, Ծիտ»-ը հեղինակի առաջին վեպն է, որում ներկայացված են բանակից զորացրված տղայի՝ Ծտի մտորումները:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Հայ գիրք» (54-07-06) գրախանութները, «Էդիթ Պրինտ» (52-08-48) և «Զանգակ» (23-25-28) հրատարակչությունները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | 0 | ![]() |
Էդգար Հարությունյան «Չգտնված երիցուկներ» |
Անտարես | 62 |
| 2 | 0 | ![]() |
Մարկ Արեն «Այնտեղ որտեղ ծաղկում են վայրի վարդեր» |
Բուկինիստ | 24 |
| 3 | 0 | ![]() |
Օսկար Ուայլդ «Դորիան Գրեյի դիմանկարը» |
Էդիթ Պրինտ | 23 |
| 4 | Նոր | ![]() |
Սվետլանա Ալեքսիևիչ «Ցինկե տղաները» |
Բուկինիստ | 19 |
| 5 | * | ![]() |
Էդգար Հարությունյան «Նվիրելու արվեստը կամ ձոն վարդին» |
Անտարես | 15 |
| 6 | +2 | ![]() |
Սպենսեր Ջոնսոն «Ու՞ր է իմ պանիրը» |
Էդիթ Պրինտ | 13 |
| 7 | * | ![]() |
Ռեյ Բրեդբըրի «Ֆարենհայթ 451» |
Զանգակ | 11 |
| 8 | -1 | ![]() |
Պաուլու Կոելյու «Ալքիմիկոսը» |
Անտարես | 8 |
| 9 | * | ![]() |
Ջորջ Օրուել «1984» |
Անտարես | 7 |
| 10 | -6 | ![]() |
Արամ Պաչյան «Ցտեսություն, ծիտ» |
Դարակ | 7 |
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:









